Գույքի անբավարարության հիմքով թիվ 06602214, 05970354, 05976267 կատարողական վարույթը կասեցնելու մասին
02.12.2020
ՀՀ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժինը հայտնում է, որ բաժնի հարկադիր կատարող Արսեն Փիլոյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 06602214, 05970354, 05976267 կատարողական վարույթները կասեցնելու մասին սնանկության հատկանիշներ ի հայտ գալու պատճառով: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված թիվ ԵԴ/26784/02/19 կատարողական թերթի համաձայն պետք է Կարեն Էլիզբարի Մշեցյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 762228 ՀՀ դրամ, վճռով հաշվարկվող տոկոսներ և բռնագանձման ենթակա գումարի հինգ տոկոսի չափով գումար, որպես կատարողական գործողությունների կատարման ծախս բռնագանձելու պահանջ: Պարտապանի վերաբերյալ ՀԿԱ ծառայությունում կան հարուցված այլ կատարողական վարույթներ: Պարտապանի ողջ գույքի վրա բռնագանձում տարածելու պարագայում պարզվում է, որ այդ գույքը օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով բավարար չէ պարտատիրոջ (պահանջատիրոջ) հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումն ապահովելու համար