Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ 06485321 կատարողական վարույթով արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշում

03.12.2020

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժին
<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին >> ՀՀ օրենք, 28-րդ հոդված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 6-րդ մաս

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 17.07.2020թ-ին տրված ՇԴ3/0106/02/20 կատարողական թերթի համաձայն պետք է Բետխեմ Վասպուրի Էլբակյանից հօգուտ <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի բռնագանձել 360.640,60 (երեք հարյուր վաթսուն հազար վեց հարյուր քառասուն դրամ և վաթսուն լումա) ՀՀ դրամ, որից վարկի գումար՝ 329.232,50 ՀՀ դրամ, վարկի դիմաց հաշվարկված տոկոս` 11.017,50 ՀՀ դրամ, ժամկետանց տոկոսի դիմաց հաշվարկված տույժ` 620,20 ՀՀ դրամ, ժամկետանց գումարի դիմաց հաշվարկված տույժ՝ 3.935,40 ՀՀ դրամ, վարկի սպասարկման հաշիվներ` 15.835 ՀՀ դրամ, ինչպես նաև բռնագանձել 7.212,80 (յոթ հազար երկու հարյուր տասներկու դրամ և ութսուն լումա) ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Համաձայն շարադրվածի և ղեկավարվելով <<Դատական ակտերի հարկադիր կատարմամ մասին>> ՀՀ օրենքի 67 հոդվածով , պարտապան Բետխեմ Վասպուրի Էլբակյանից անհրաժեշտ է բռնագանձել նաև բռնագանձման ենթակա գումարի 5 տոկոսը կազմող գումար՝ որպես կատարողական գործողություւնների կատարման ծախսերի գումար:
09.11.2020թ. Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի Արթիկի բաժանմունք է մուտքագրվել նշանակված փորձաքննության արդյունքներով Ա/Ձ Գևորգ Հովհաննիսյանի գնահատման հաշվետվությունը, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է գնահատված ոսկյա զարդերը ներկայացնել հարկադիր էլեկտրոնային աճուրդի:

Հասցե` ք. Գյումրի, փ. Անկախության հրապարակ 7

Հեռ..` +374 060 713530

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`