Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ 05379290 կատարողական վարույթով արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշում

03.12.2020

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժին
<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին >> ՀՀ օրենք, 28-րդ հոդված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 6-րդ մաս

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 21.08.2019թ–ին տրված թիվ ՇԴ3/0155/02/19 կատարողական թերթի համաձայն պետք է Լիանա Աշոտի Աղալարյանից հօգուտ <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի բռնագանձել 570,42 (հինգ հարյուր յոթանասուն դոլար և քառասուներկու ցենտ) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից` վարկի գումար՝ 557,01 ԱՄՆ դոլար, վարկի դիմաց հաշվարկված տոկոս` 12,87 ԱՄՆ դոլար, ժամկետանց տոկոսի դիմաց հաշվարկված տույժ` 0,16 ԱՄՆ դոլար, ժամկետանց գումարի դիմաց հաշվարկված տույժ՝ 0,38 ԱՄՆ դոլար, ինչպես նաև բռնագանձել 5.577 (հինգ հազար հինգ հարյուր յոթանասունյոթ) ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար:
14.02.2019 թվականից մինչև պարտավորությունների փաստացի կատարման օրը, բայց ոչ ավել, քան 09.08.2019 թվականը, վարկի ոչ ժամկետանց մնացորդի` 539,33 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի նկատմամբ, հաշվեգրել տոկոսներ՝ տարեկան 15%-ի չափով, և այն Պատասխանողից բռնագանձել հօգուտ Բանկի:
14.02.2019 թվականից մինչև պարտավորությունների փաստացի կատարման օրը, ժամկետանց վարկի՝ 557,01 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի և հաշվարկված տոկոսների՝ 12,87 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի նկատմամբ, յուրաքանչյուր ուշացած օրվա համար հաշվեգրել 0,09%-ի չափով տույժ, և այն Պատասխանողից բռնագանձել հօգուտ Բանկի:
14.02.2019 թվականից մինչև պարտավորությունների փաստացի կատարման օրը, շարունակել Պայմանագրի 4.1-րդ կետով նախատեսված ամսական սպասարկման վճարների հաշվարկը՝ վարկի մնացորդի 0,30%-ի չափով, և այն Պատասխանողից բռնագանձել հօգուտ Բանկի:
<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> ՀՀ օրենքի 67 հոդվածի հիման վրա Լիանա Աշոտի Աղալարյանից անհրաժեշտ է բռնագանձել նաև բռնագանձման ենթակա գումարի 5 տոկոսի չափով գումար՝ որպես կատարողական գործողությունների կատարման ծախսերի գումար։
09.11.2020թ-ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արթիկի բաժանմունք է մուտքագրվել գրավադրված ոսկյա իրերի վերաբերյալ Ա/Ձ Գևորգ Հովհաննիսյանի փորձագիտական եզրակացությունը:

Հասցե` ք. Գյումրի, փ. Անկախության հրապարակ 7

Հեռ..` +374 060 713530

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`