Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն՝ Շրջակա միջավայրի նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր` 15-33.5-Մ2-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին մրցույթ անցկացնելու մասին

18.01.2021

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Շրջակա միջավայրի նախարարություն
ՀՀ կառավարության 27 դեկտեմբերի 2018 թվականի N 1554-Ն որոշում

Հայտարարություն՝ Շրջակա միջավայրի նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր` 15-33.5-Մ2-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին մրցույթ անցկացնելու մասին


Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Շրջակա միջավայրի նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր` 15-33.5-Մ2-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Շրջակա միջավայրի նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր` 15-33.5-Մ2-3) պաշտոնի բնութագրի, պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 2-րդ ենթախմբի պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող թեստավորմանը (այսուհետ՝ Թեստավորում) մասնակցելու համար դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով: Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական» ենթաբաժին: Ծանոթանալով Թեստավորման մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում: Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում է «Մուտք» պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը:
Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում («Ծանուցումներ» (զանգակ նշանի տեսքով է) բաժնի կողքը), լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել» կոճակը:
Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում գտնել Շրջակա միջավայրի նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր` 15-33.5-Մ2-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող թեստավորման մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» կոճակով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալների մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված ⊕ նշանը:
Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://hartak.cso.gov.am/ հղումի «ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:

Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում առցանց լրացնել դիմումը և լրացված դիմումին կցել անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:

Անհրաժեշտ փաստաթղթերն են՝
1.դիմում(առցանց),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3.բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4.աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5.արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6.լուսանկար՝ 3X4 չափսի:
Անհրաժեշտ է կցել փաստաթղթերի գրառում կատարված բոլոր էջերը։

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2021 թվականի հունվարի 18-ից մինչև 2021 թվականի հունվարի 22-ը ներառյալ՝ 24 ժամյա ռեժիմով:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի մարտի 1-ին՝ ժամը 14:30-ին, Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 89):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի մարտի 3-ին՝ ժամը 10:00-ին, Շրջակա միջավայրի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն3 ):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» և «Աշխատանքային իրավիճակ» ձևաչափերով:
Հիմնական աշխատավարձը երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը (212309) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

• «ՀՀ Սահմանադրություն». հոդվածներ՝ 1-12,20-49, 51,57,88,95,96,118,119,120,123,146,147,148,162,163,176,177,179,191,198,200
հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
• «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 4-25,27-31,33-40
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=138910
• «Հանրային ծառայության մասին» օրենք. hոդվածներ` 3-15,18-34,44-49
հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=141524
• «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք. hոդվածներ` 2,3,4,5,6,7,9,10,12,13,14,16,20,23,26,28,33,34,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142147
• « ՀՀ Աշխատանքային օրենսգիրք ». հոդվածներ` 94,95,110,111,112,115,130,158,159,161,162,163,164,166,167,172,173,176
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143703
• «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենք․ հոդվածներ՝ 3,4,5,6,7,10,11,12
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141302
• «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենք․ հոդվածներ՝ 2,3,5,6,22,24,26,28,29
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143984
• «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենք․ հոդվածներ՝ 3,4,6,9,10,11,12,13,14,15,16,17,24,25
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=144767
• «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենք․ հոդվածներ՝ 2,3,4,5,6,7,8,9,10,11
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143868


• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012,
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
• Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան, Երևան 2013,
հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2
• «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ․, էջեր՝ 70-129
Հղումը http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

• «Խնդրի լուծում»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Հաշվետվությունների մշակում»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
Բարեվարքություն
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Շրջակա միջավայրի նախարարություն (հասցե՝ ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն N 3), Մարդկային ռեսուրսների կառավարման բաժին, հեռախոսահամար՝ 011 818-504, էլեկտրոնային փոստի հասցե՝ mеri.babayan@env.am

Հասցե` ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

Հեռ..` 011818504

Վեբ կայք` www.env.am

Էլ. փոստ`