Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտարարում է մրցույթ՝ ավագ հարկադիր կատարողի թափուր պաշտոններն զբաղեցնելու համար 07/06/2021թ.

07.06.2021

Տիպ` Հարկադիր կատարման ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին
«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 12.1

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ, Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջանների բաժնում 1 ավագ հարկադիր կատարողի (ծածկագրեր՝ 12-1ԴՀԾ-30.1-Ա/Ավ.հ/կ-6), Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժնում 1 ավագ հարկադիր կատարողի (ծածկագիր՝
12-1ԴՀԾ-30.7-Ա/Ավ.հ/կ-3) թափուր պաշտոններն զբաղեցնելու համար:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ավագ հարկադիր կատարողի պաշտոնի հակիրճ նկարագրի, պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների ու թափուր պաշտոնին ներկայացվող պահանջների համառոտ նկարագրի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի հակիրճ նկարագիրը:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ավագ հարկադիր կատարողի թափուր պաշտոններն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին (ք. Երևան, Հալաբյան 41ա) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (դիմումի ձև),
2. անձնագիր, սոցիալական քարտ և նույնականացման քարտ՝ պատճեններով,
3. ամուսնության վկայական՝ պատճենով,
4. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
6. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող
ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
7. բուժ.զննման տեղեկանքներ,
8. 2 լուսանկար՝ 3.5 X 4.5 չափսի,
9. համառոտ CV:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են 2021 թվականի
հունիսի 9-ից 15-ը ներառյալ, էլեկտրոնային եղանակով ներկայացվելու դեպքում՝ մինչև վերջին օրվա ժամը 24։00 (էլ.փոստի հասցե՝ kadrer.mrcuyt@harkadir.am), իսկ թղթային ներկայացվելու դեպքում՝ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-ից 12:00-ն և 14:00-ից 18:00-ն:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի օգոստոսի 16-ին՝ ժամը 10:30-ին, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան, Հալաբյան 41ա):
Հիմնական աշխատավարձը 150799 (մեկ հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) ՀՀ դրամ է:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, գլուխ 1,2,6,7.
Հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, գլուխ 12, 29, հոդված 3, 10, 14, 15, 16, 83.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145849
ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, գլուխ 12, 18, 19, հոդված 20, 27, 28, 50, 54, 60, 61, 63, 67, 72, 117, 122, 123, 128, 132, 134, 135, 146, 153, 157, 163, 210, 225.1, 226, 228, 229, 243.1, 253, 260, 279.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145091

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 20․
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=134784
Քաղաքացիական դատավարության օրենսգիրք, գլուխ 13, 38, հոդված 3, 5, 30, 31, 65, 69, 188, 195, 196, 370-րդ հոդվածի 5-րդ մաս, 394-րդ հոդվածի 6-րդ մաս, 424-րդ հոդվածի 3-րդ մաս.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145000
ՀՀ քրեական օրենսգիրք, գլուխ 29, հոդված 55, 167.1, 173, 344, 345, 345.1, 353.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145843
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք, հոդված 37, 206.5, 206.6, 255, 283.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145847
ՀՀ ընտանեկան օրենսգիրք, հոդված 69, 99, 100, 101.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138955
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենք․
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141535
«Հարկադիր կատարումն ապահավող ծառայության մասին» ՀՀ օրենք․
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139085
«Հրապարակային սակարկությունների մասին» օրենք, հոդված 35.1, 35.2, 35.3, 35.4.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132740
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք, գլուխ 13, 15, հոդված 3, 53, 62, 63.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=144936



Սնանկության մասին ՀՀ օրենք, հոդված 3, մասեր 1, 2, 2․1, 2․2, հոդված 6, 7,
հոդված 15.5-րդ 1-ին մասի 5-րդ կետ, հոդված 39-րդ 1-ին մասի գ) ենթակետ, 2-րդ մասի 5-րդ կետ.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145088
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք, հոդված 20, 21.
Հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910
Հանրային ծառայության մասին օրենք, հոդված 14, 18, 19, 21, 29, 31, 32, 33.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141524։
«ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի «Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված, դատավորի կողմից պետությանը հանձնված՝ թույլատրելի չհամարվող նվերը և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական ու դրամական արժեքներն օգտագործելու և դրանք հանձնելու, հաշվառելու և ոչնչացնելու կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 1999 թվականի օգոստոսի 4-ի թիվ 494 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 146 որոշում.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145346
ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Պահանջի դիմաց գույքն ընդունելու լիազորություն ունոցող պետական մարմինների ցանկը սահմանելու մասին» N 245 որոշում.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=81523
ՀՀ կառավարության 13.07.2017թ․ «Պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումար սահմանելու մասին» N 808-Ն որոշում.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=114886
Արդարադատության նախարարի 2018թ. հուլիսի 12-ի «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» N 346-Լ հրաման։
Հղումը՝https://cesa.am/shared-files/1161/%D5%80%D4%BF%D4%B1%D4%BE-%D4%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B6%D5%A4%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք.Երևան, Հալաբյան 41ա, հեռախոսահամարներ՝ 010-34-15-66, 060-713-420 /ներքին 00505, 00112, 00116/):

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` 010-34-15-66; 060-713-420 /ներքին 00505, 00112, 00116/

Վեբ կայք` www.cesa.am

Էլ. փոստ`