Թիվ 04112846, 04112942 կատարողական վարույթներով արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշում
27.07.2021
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժինը հայտնում է, որ հարկադիր կատարող արդարադատության կապիտան Սուրեն Օհանյանը կայացրել է որոշում համաձայն որի պետք է պատասխանողներ Տրդատ Հայկի Ստեփանյանից և Կարեն Վլադիմիրի Ստեփանյանից համապարտության կարգով հօգուտ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության բռնագանձել 1.589 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 15.535 ՀՀ դրամ՝ որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գոմար, ինչպես նաև կատարողական թերթով նախատեսված հաշվարկվող տոկոսներ:Միաժամանակ պահանջատերը հայտնել է, որ թիվ ԵԴ/2263/02/18 կատարողական թերթով պատասխանողներ Տրդատ Հայկի Ստեփանյանի և Կարեն Վլադիմիրի Ստեփանյանի պարտավորության չափը «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության նկատմամբ 06.07.2021թ. դրությամբ կազմում է 2.978 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։