Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ 01809127 կատարողական վարույթով արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշում

04.10.2021

Տիպ` Հարկադիր կատարողի որոշումներ և ծանուցումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժին
<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին >> ՀՀ օրենք, 28-րդ հոդված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 6-րդ մաս

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 09.08.2018թ–ին տրված թիվ ՇԴ3/0007/02/17 կատարողական թերթի հիման վրա անհրաժեշտ է պարտապաններ ՀՀ Շիրակի մարզի Հոռոմ համայնքում գտնվող 149,5 քմ մակերեսով բնակելի տնից (կադաստրային համար` 08-067-0026-0008, սեփականության վկայական՝ 373142) առանձնացնել Թագուհի Ավագի Գասպարյանի 1/5-րդ բաժնեմասը՝ 29,9քմ մակերեսով, ՀՀ Շիրակի մարզի Հոռոմ համայնքում գտնվող 1,12հա վարելահողից (կադաստրային համար` 08-067-0111-0071, սեփականության վկայական՝ 378623) առանձնացնել Թագուհի Ավագի Գասպարյանի 1/5-րդ բաժնեմասը՝ 0.224հա մակերեսով, ՀՀ Շիրակի մարզի Հոռոմ համայնքում գտնվող 0,28հա վարելահողից (կադաստրային համար` 08-067-0128-0020, սեփականության վկայական՝ 378624) առանձնացնել Թագուհի Ավագի Գասպարյանի 1/5-րդ բաժնեմասը՝ 0.056հա մակերեսով՝ բաժնեմասի առանձնացումները կատարելով <<ԱՆԻԿՈՄ>> ՍՊ ընկերության 11.01.2018 թվականի թիվ <<ԱԴ05/17 ՇԱ-22>> փորձագետի եզրակացությանը կից թիվ 2, թիվ 3, թիվ 4 և թիվ 5 հավելվածներում <<Հողամասի տեխնիկապես առանձնացման սխեմատիկ հատակագիծ>> վերտառությամբ նշված գծանշմամբ՝ բռնագանձումը տարածելով պարտապան Թագուհի Ավագի Գասպարյանի բաժնի վրա՝ գումարն ուղղելով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր՝ Մ. Մարտիրոսյան) 13.01.2016 թվականի թիվ ՇԴ3/0007/03/16 օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ ստացած վճարման կարգադրությամբ բռնագանձվող 197.583,23 (մեկ հարյուր իննսունյոթ հազար հինգ հարյուր ութսուներեք դրամ և քսաներեք լումա) ՀՀ դրամ գումարի կատարմանը:
Թագուհի Ավագի Գասպարյանից հօգուտ <<Ֆասթ Կրեդիտ Կապիտալ>> ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերության բռնագանձել 8.000 (ութ հազար) ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար, 190.000 (մեկ հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ՝ որպես կատարված փորձաքննության համար վճարված գումար:
Պարտապան՝ Թագուհի Ավագի Գասպարյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող Շիրակի մարզի Հոռոմ գյուղում գտնվող՝ 08-067-0026-0008 կադաստրային ծածկագրով բնակելի տան 1/5-րդ բաժնեմասի, 08-067-0111-0071, 08-067-0128-0020 կադաստրային ծածկագրերով վարելահողերի 1/5-րդ բաժնեմասի նկատմամբ 01.06.2021թ-ին կայացված որոշմամբ նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն, որի հիման վրա 31.08.2021թ-ին հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի Արթիկի բաժանմունք է մուտքագրվել նշանակված փորձաքննության արդյունքում <<Ամինտաս Գրուպ>> ՍՊ ընկերության գնահատման հաշվետվությունը, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է գնահատված անշարժ գույքը ներկայացնել հարկադիր էլեկտրոնային աճուրդի:

Հասցե` ք. Գյումրի, փ. Անկախության հրապարակ 7

Հեռ..` +374 060 731529

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`