Գույքի անբավարարության հիմքով թիվ 07190669 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
13.10.2021
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժինը հայտնում է, որ ավագ հարկադիր կատարող Արմենուհի Մելքոնյանի կողմից կայացվել է որոշում թիվ 07190669 կատարողական վարույթը՝ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 05.02.2021թ. տրված թիվ ՍԴ/0876/02/20 կատարողական թերթի համաձայն պետք է Գագիկ Վազգենի Սարգսյանից ՎՏԲ-Հայաստան բանկ ՓԲԸ-ի օգտին բռնագանձել 642.703 ՀՀ դրամ և վճռով հաշվարկվող տոկոսները, կասեցնելու մասին: Կատարողական գործողությունների կատարման ընթացքում պարզվել է, որ պարտապանի անվամբ Ծառայությունում առկա են հարուցված բռնագանձման բնույթի այլ կատարողական վարույթներ: Կատարողական վարույթով բռնագանձման վերաբերյալ վճռի կատարման ընթացքում պարտապան Գագիկ Վազգենի ողջ գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու պարագայում պարզվել է, որ այդ գույքը օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի և ավել չափով բավարար չէ պահանջատիրոջ հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումն ապահովելու համար և պարտապանին պատկանող այլ գույք և դրամական միջոցներ չեն հայտնաբերվել, որոնց վրա կարելի է բռնագանձում տարածել: