Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն Առողջապահության նախարարությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի (ծածկագիր՝ 11-32.2-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

09.11.2021

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Առողջապահության նախարարություն
ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27 N 1554-Ն որոշման 24-րդ կետ

Առողջապահության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին
Առողջապահության նախարարությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի (ծածկագիր՝ 11-32.2-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Առողջապահության նախարարությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ Առողջապահության նախարարությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի (ծածկագիր՝ 11-32.2-Ղ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ կից:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` 2021 թվականի նոյեմբերի 9-ից մինչև 2021 թվականի նոյեմբերի 15-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:
Անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (առցանց),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի դեկտեմբերի 14-ին՝ ժամը 10:00-ին, Առողջապահության նախարարությունում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N3):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 10:00-ին, Առողջապահության նախարարությունում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N3):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» և «Աշխատանքային իրավիճակներ» ձևաչափերով:
Հիմնական աշխատավարձը 310 858 (երեք հարյուր տաս հազար ութ հարյուր հիսունութ) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
 «Դեղերի մասին» ՀՀ օրենք, հոդված 3, կետ 2,6,13,17, հոդված 14, կետ 5, 7, հոդված 8, կետ 1, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143045
 «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենք. հոդվածներ` 13, 19, 28, 38, 39, 42, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=144765
 «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման ևմանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենք հոդված 4 մաս 1, հոդված 6, մաս 2, հոդված 12, մաս 1, 3, հոդված 16, մաս 1, մաս 2, հղումը` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120786
 «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենք հոդվածներ 2, 11, 12, 13, 14, 14.1, 15, հղումը` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=153804
 ՀՀ կառավարության 2019 թվականի 30 մայիսի N 642-Ն որոշում հավելված 1, կետ 1, հավելված 2, հղումը` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=147937
 ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշում հավելված 5, գլուխ 5, կետ 34, 35, 36, 37, հղումը` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=149161
 ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 30-ի N 420 որոշում հավելված 1, կետ 11, 13, հավելված 2 հղումը` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=151694
 ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշում հավելված 1 , հավելված 2, կետ 12, հավելված 4, կետ 2, հղումը` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=155050
 ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի N 949-Ն որոշում հավելված 3, կետ 1, 2, 3, 14, 15, 16, 17, հավելված 4, կետ 4 https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=22092
 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012,
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
 «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ., էջեր՝ 70-129, հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/
հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
 «Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
 «Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
 «Որոշումների կայացում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf
 « Բարեվարքություն» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
Սույն ներքին մրցույթին կարող են մասնակցել Առողջապահության նախարարության հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները: Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են զանգահարել Առողջապահության նախարարություն հեռախոսահամար՝ 060-80-80-03 (1505, 1507):

Հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N3

Հեռ..` 060-80-80-03/1501

Վեբ կայք` www.moh.am

Էլ. փոստ`