Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Եզրակացություն. Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) 23.11.2021թ. կայացած նիստի

23.11.2021

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» օրենք, 40-րդ հոդված , մաս 8

Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.
1. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 27.10.2021թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 27.10.2021թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը տալ համաձայնություն:
2. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 27.10.2021թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը, 10.11.2021թ. ի լրումն ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 10.11.2021թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
Կանոնակարգի լրացման «3.11.30. Բլեքջեք Լայվ (Majority Rules Speed)» խաղի անցկացման կարգի «Ավտոմատ Սպլիտ կամ Դաբլ» մասում անհրաժեշտ է՝
- տարանջատել «Ստենդ» և «Հիթ» գործողությունների սահմանումները:
- հստակեցնել «Սպլիտ» գործողության սահմանման մեջ նշված «1:1.5» վճարման հարաբերակցությունը:
3. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 27.10.2021թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 27.10.2021թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը տալ համաձայնություն:
4. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 01.11.2021թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 01.11.2021թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին (այսուհետ՝ Կանոնակարգի լրացումներ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունը շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացումների 2-րդ կետով լրացվող «Մեգա 6» խաղի անցկացման կարգում ավելացնել դրույթ, որում կնշվեն 1-49 համարակալված գնդակներից սպիտակ և վարդագույն գնդակները՝ ըստ համարների:
5. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 01.11.2021թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 01.11.2021թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին տալ համաձայնություն:
 

Հասցե` ք. Երևան , Մելիք Ադամյան 1

Հեռ..` 011800 361, 093388397

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`