Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Եզրակացություն. Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) 21.01.2022թ. կայացած նիստի

21.01.2022

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» օրենք, 40-րդ հոդված , մաս 8

  Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.
1. Հիմք ընդունելով այն, որ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից «ԳՈԼԴ ՏՐԻՈ» ՍՊԸ 12.10.2021թ. տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-015 լիցենզիայի գործողությունը 26.12.2021թ. համարվել է կասեցված օրենքի ուժով, համաձայն՝ «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 12.01.2022թ. թիվ 01/6-3/1354-2022 գրությամբ ներկայացված միջնորդությունը՝ «ԳՈԼԴ ՏՐԻՈ» ՍՊԸ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 12.10.2021թ. տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-015 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին, համաձայն «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի, ինչպես նաև «ԳՈԼԴ ՏՐԻՈ» ՍՊԸ կողմից 11.01.2022թ. ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված դիմումը՝ «ԳՈԼԴ ՏՐԻՈ» ՍՊԸ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 12.10.2021թ. տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-015 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով, «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով.
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից «ԳՈԼԴ ՏՐԻՈ» ՍՊԸ 12.10.2021թ. տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-015 լիցենզիան ուժը կորցրած ճանաչել երկու հիմքով՝
- «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետ,
- «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ և «Շահումով խաղերի, ինտերնետ շամումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետ:

Հասցե` ք. Երևան , Մելիք Ադամյան 1

Հեռ..` 011800 361, 093388397

Էլ. փոստ`