Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ 01272332 կատարողական վարույթով արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որո՛շում

14.03.2022

Տիպ` Հարկադիր կատարողի որոշումներ և ծանուցումներ
Հայտատու` Շիրակի մարզային բաժին
<<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքի 35,1-35,4 հոդվածներ

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 02.07.2015թ. տրված թիվ ՇԴ3/0041/02/15 կատարողական թերթի համաձայն պետք է Մկրտիչ Վիկտորի Պապիկյանից հօգուտ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի բռնագանձել 450,02/չորս հարյուր հիսուն ամբողջ երկու հարյուրերորդական/ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ որպես վարկային պարտքի գումար և 4240/չորս հազար երկու հարյուր քառասուն/ ՀՀ դրամ նախապես մուծված պետական տուրքի գումարը:
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 22.04.2021թ. տրված թիվ ՇԴ3/1070/02/17 կատարողական թերթի համաձայն պետք է ՀՀ Շիրակի մարզի Բագրավան համայնքում գտնվող թիվ 08-022-0114-0012 և 08-022-0156-0013 կադաստրային ծածկագրերով գյուղատնտեսական նշանակության հողոմոսերը հրապարակային սակարկություններով վաճառել՝ վաճառքից ստացված գումարը բաշխել սեփականության մասնակիցների՝ Վիկտոր Մկրտիչի Պապիկյանի, Լիլիթ Ալեքսանի Հովսեփյանի, Հայկուհի Վիկտորի Պապիկյանի, Լուսիկ Վիկտորի Պապիկյանի և Մկրտիչ Վիկտորի Պապիկյանի միջև՝ յուրաքանչյուրին 1/5 բաժնեմասի չափով: ՀՀ Շիրակի մարզի Բագրավան համայնքում գտնվող թիվ 08-022-0011-0022 կադաստրային ծածկագրով բնակելի տունը հրապարակային սակարկություններով վաճառել՝ վաճառքից ստացված գումարը բաշխել սեփականության մասնակիցների՝ Վիկտոր Մկրտիչի Պապիկյանի, Լիլիթ Ալեքսանի Հովսեփյանի և Մկրտիչ Վիկտորի Պապիկյանի միջև՝ յուրաքանչյուրին 1/3 բաժնեմասի չափով:

Հասցե` ք․ Գյումրի, Անկախության հր․ 7

Հեռ..` 60713530

Վեբ կայք` shirak@harkadir.am

Էլ. փոստ`