Գույքի անբավարարության հիմքով թիվ 08460728 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
22.03.2022
Հարկադիր կատարումը ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժնը հայտնում է, որ բաժնի ավագ հարկադիր կատարող Ա.Ամիրջանյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 08460728 կատարողական վարույթով պարտապան Հրայր Նիկոլայի Խաչատրյանից հօգուտ <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի բռնագանձել 4.874.582 ՀՀ դրամ գումար և հաշվեգրվող տոկոսները, մինչև պարտավորությունների փաստացի կատարաման օրը: Գումարի կատարման պահանջով` գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ։