Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու մասին որոշում

04.04.2022

Տիպ` Հարկադիր կատարողի որոշումներ և ծանուցումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Սյունիքի մարզային բաժնի Սիսիանի տարածաշրջանի բաժանմունք
,,Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ,,ՀՀ օրենքի 28, 52.1, 30, 62 և 71 հոդվածներով

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Սյունիքի մարզային բաժնի Սիսիանի տարածաշրջանի բաժանմունքը հայտնում է, որ հարկադիր կատարող` Հայկ Թանգյանի կողմից ընդունվել է որոշում պարտավորեցնել պարտապանին 10 օրվա ընթացքում կառավարչին ներկայացնել Սնանակության մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը:
Սնանկության մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերի ցանկը հետևյալն է․
ա) պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի ցանկը` համաձայն վերջին գույքագրման արդյունքների (դրա առկայության դեպքում), ներառյալ` կապիտալ և ֆինանսական ներդրումները, հիմնական և շրջանառու միջոցները, ինչպես նաև ոչ նյութական ակտիվները և նշված կազմին չպատկանող այլ միջոցները.
բ) պարտապանի պարտատերերի և պարտապանների (այդ թվում` այն քաղաքացիների, որոնց առջև պարտապանը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին և առողջությանը վնաս պատճառելու համար) ցուցակը, նրանց անունները (անվանումները), բնակության (գտնվելու) վայրը և առանձին պարտավորությունների, ներառյալ` արտահաշվեկշռային պարտավորությունների բնույթը և չափը: Նշված տեղեկությունները պետք է ներառեն նաև այն պարտավորությունները, որոնց ժամկետը չի լրացել, ինչպես նաև պարտապանի տված երաշխիքները և ստանձնած այլ պարտավորությունները.
գ) պարտապանի վերջին հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունները.
դ) տեղեկություններ (ապացույցներ) այլ գույքային իրավունքների մասին.

Հասցե` ք. Սիսիան, Ադամյան 35

Հեռ..` +374 060 713-573

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`