Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Արգիշտի» ՍՊԸ-ին զգուշացում տալու և խախտումները վերացնելու մասին

12.04.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
«ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» օրենք, հոդված 10

Հայտարարություն՝ «Արգիշտի» ՍՊԸ-ին զգուշացում տալու և խախտումները վերացնելու մասին

Հարգելի պարոն Բադալյան

Տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ընկերության ապառքը շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի մասով 11.02.2020թ-ի դրությամբ կազմում է 373 050 ՀՀ դրամ, իսկ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված տեղեկատվության համաձայն՝ ապառքը տուրքի մասով 01.03.2020թ-ի դրությամբ կազմում է 2 999 995 ՀՀ դրամ, տույժը՝ 626 247 ՀՀ դրամ, ինչպես նաև լիազոր մարմին չեք ներկայացրել 2014-2019թթ 5-ՕՀՊ հաշվետվությունները:
Վերոնշյալի արդյունքում Ձեր ընկերության կողմից խախտվել են ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 61-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով սահմանված պահանջները և oգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման թիվ ՊՎ-083 պայմանագրի 3.4.1, 3.4.26, 5.1.2 կետերով ամրագրված պայմանները, ինչն օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն՝ հանդիսանում է ընդերքօգտագործման իրավունքի պայմանները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ ընդերքօգտագործողին զգուշացում տալու հիմք:
Ղեկավարվելով օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով՝ լիազոր մարմինը ընդերքօգտագործման իրավունք կրող իրավաբանական անձին կարող է տալ գրավոր զգուշացում, եթե նա չի կատարում ընդերքօգտագործման իրավունքով նախատեսված իր պարտավորությունների իրականացմանն առնչվող պայմանները:
Տեղեկացնում ենք, որ սույն զգուշացմամբ Դուք պարտավորվում եք 90-օրյա ժամկետում լիազոր մարմին ներկայացնել պայմանագրով ստանձնած պարտավորություները և խախտումները վերացնելու վերաբերյալ համապատասխան փաստերը վկայող փաստաթղթեր:
Զգուշացման մեջ նշված 90-օրյա ժամկետում վերը նշված թերությունները չվերացնելու դեպքում օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ Ձեր ընդերքօգտագործման իրավունքը կդադարեցվի:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Հասցե՝ ՀՀ, ք.Երևան, 0010,Հանրապետության հրապարակ,Կառավարական տուն 3
Հեռախոսահամարներ՝ +374 (010) 515 352 կայք՝ www.mtad.am, էլ.փոստ՝ mta@mta.gov.am:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, 0010,Հանրապետության հրապարակ,Կառավարական տուն 3

Հեռ..` +374 (010) 515 352

Վեբ կայք` www.mtad.am

Էլ. փոստ`