Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ 02961637 կատարողական վարույթով «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը

20.04.2022

Տիպ` Հարկադիր կատարողի որոշումներ և ծանուցումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Սյունիքի մարզային բաժնի Սիսիանի տարածաշրջանի բաժանմունք
,,Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ,,ՀՀ օրենքի 28.1, 28-րդ հոդված

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Սյունիքի մարզային բաժնի Սիսիանի տարածաշրջանի բաժանմունքը հայտնում է, որ հարկադիր կատարող Հ. Թանգյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 02961637 կատարողական վարույթով՝ պետք է Ա/Ձ Գառնիկ Առաքելյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 790.368 ՀՀ դրամ պարտավորության գումար: Ա/Ձ Գառնիկ Առաքելյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել նաև 15.808 ՀՀ դրամ՝ որպես հայցվորի կրած դատական ծախսի հատուցում:
Կատարողական գործողությունների ընթացքում պարզվել է, որ պարտապան Գառնիկ Առաքելյանը հանդիսանում է ՀՀ Սյունիքի մարզ Բռնակոթ համայնքում գտնվող թվով չորս անշարժ գույքերի /գյուղ. հողերի/ սեփականատեր: Նշված անշարժ գույքերից թվով երկու գյուղ. նշանակության հողամասեր ներկայացվել են հարկադիր Էլեկտրոնային աճուրդի, և դրանց մեկնարկային գները 21.03.2022թ-ի դրությամբ ընդհանուր կազմում են 482.951 ՀՀ դրամ և որպես նույն հերթում ընդգրկված գույք՝ դրանց տասնհինգերորդ հարկադիր էլեկտրոնային աճուրդները չեն կայացել:
Կատարողական գործողությունների ընթացքում պարտապան Գառնիկ Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Սյունիքի մարզ Բռնակոթ համայնքում գտնվող թիվ 09-023-221-016 և թիվ 09-023-221-017 ծածկագրերով գյուղ. նշանակության հողերի շուկայական արժեքն որոշելու նպատակով նշանակվել է փորձաքննություն, որոնց արժեքները համապատասխանաբար կազմել են 210.000 ՀՀ դրամ և 80.000 ՀՀ դրամ:
Կատարողական վարույթի պահանջը կատարելու նպատակով անհրաժեշտ է Գառնիկ Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում գտնվող թիվ 09-023-221-016 և թիվ 09-023-221-017 ծածկագրերով գյուղ. նշանակության հողամասերը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնել:

Հասցե` ք. Սիսիան, Ադամյան 35

Հեռ..` +374 060 713-573

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`