Թիվ 07118244 կատարողական վարույթով՝ արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշում
20.04.2022
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժինը հայտնում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 20.01.2021թ. տրված թիվ ԵԴ/8449/017/20 կատարողական թերթի հիման վրա 22.01.2022թ. հարուցված թիվ 07118244 կատարողական վարույթով՝ ավագ հարկադիր կատարող Աննա Զաքարյանի կողմից 06.04.2022թ. կայացվել է որոշում՝ արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին, որի համաձայն ք.Երևան Զ.Քանաքեռցու փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 5/2 տուն հասցեում տնվող անշարժ գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդի սկիզբ է սահմանվել 26.05.2022թ.: