հարկադիր էլեկտրոնային աճուրդի հիմքով թիվ 03083951 կատարողական վարույթով արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին
02.05.2022
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժինը հայտնում է, որ գլխավոր խորհրդատու Կարապետ Քեշիշյանի կողմից ընդունվել է որոշում Թիվ 03083951 կատարողական վարույթի շրջանակում ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 15.02.2017թ. տրված թիվ ԵԿԴ/1151/17/16 կատարողական թերթի համաձայն պետք է Սամսոն Հրաչիկի Նիկողոսյանից հօգուտ <<Արդշին բանկ>> ՓԲ ընկերության բռնագանձել 142.768 ՀՀ դրամ և կատարողական թերթով հաշվարկվող տոկոսներ, արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու վերաբերյալ: