Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ 08632796, թիվ 08633243, թիվ 08632933 կատարողական վարույթով կայացված <<Հարկադիր կատարողի որոշումը վերադասության կարգով փոփոխելու մասին>>

04.05.2022

Տիպ` Հարկադիր կատարողի որոշումներ և ծանուցումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժին
Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքի 28, 28.1 և ՀՀՔաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

Կատարողական գործողությունների ընթացքում 06.04.2022թ. որոշում է կայացվել <<Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին>> և ՀՀ Արագածոտնի մարզ, Աղձք համայնքում գտնվող 0.16666 հա ընդհանուր մակերեսով հողամասը 1.725.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով ներկայցվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի և աճուրդի սկիզբ է սահմանվել 16.05.2022թ.:
Ծառայության Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժին մուտք է եղել ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված 02.05.2022թ. թիվ ԱՐԱԴ/2458/02/21 քաղ. գործով վրիպակն ուղղելու մասին որոշում՝ համաձայն որի վճռում տեղի է ունեցել վրիպակ այն է՝ վճռում թյուրիմացաբար 0.1666 հա -ի փոխարեն նշվել է 0.16666 հա:

Հասցե` ք․Աշտարակ Էջմիածնի խճ 65

Հեռ..` 060-713-522

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`