Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ 03420159 կատարողական վարույթով կայացված՝ <<Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին>> որոշում

10.05.2022

Տիպ` Հարկադիր կատարողի որոշումներ և ծանուցումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն, Նորք - Մարաշ և Էրեբունի - Նուբարաշեն վարչական շրջանների բաժին
<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> ՀՀ օրենքի 28, 28,1 հոդվածներով, <<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքի 35․1, 35․2, 35,3 և 35․4-րդ հոդվածներով և <<Քաղաքացիական դատավարության մասին>> ՀՀ օրենքի 95-րդ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժինը հայտնում է, որ ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Էդգար Ղազարյանի կողմից թիվ 03420159 կատարողական վարույթի շրջանակներում թիվ ԵԿԴ/2357/02/17 կատարողական թերթի հիման վրա կայացվել է որոշում, համաձայն որի պետք է պատասխանողներ Քրիստինե Տոնոյանից և Օվսաննա Մեսրոբյանից համապարտության կարգով հօգուտ <<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ-ի բռնագանձել 85.784 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, 68.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար և վճռով հաշվեգրվելիք տոկոսագումարներ։
<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի համաձայն պարտապանից պետք է բռնագանձել բռնագանձման ենթակա գումարի 5 /հինգ/ տոկոսը՝ որպես կատարողական գործողությունների կատարման ծախսի գումար։
<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> ՀՀ օրենքով սահմանված և ձեռնարկված հարկադիր կատարման միջոցների արդյունքում գրավի առարկա հանդիսացող՝ ք.Երևան, Արշակունյանց պողոտա 1 շենքի թիվ 8 հասցեում գտնվող անշարժ գույքի գնահատման արդյունքում շուկայական արժեքը կազմել է 37.100.000 ՀՀ դրամ։
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով առաջարկվել է պահանջատիրոջը և պարտապանին նրանցից որևէ մեկի նախաձեռնությամբ 90-օրյա ժամկետում սնանկության հայց ներկայացնել դատարան։ Սակայն օրենքով սահմանված կարգով և նշված ժամկետում Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն կողմերի կողմից կատարողական վարույթները չվերսկսելու վերաբերյալ որևէ դիմում չի ներկայացվել։
Պահանջատեր <<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ-ի 21.04.2022թ. թիվ ԽՎ – 0500 գրության համաձայն պարտապան Քրիստինե Հրանտի Տոնոյանի պարտավորությունը թիվ ԵԿԴ/2357/02/17 քաղաքացիական գործի շրջանակներում Բանկի հանդեպ կազմում է 99.085,22 ԱՄՆ դոլար և 1.015.279 ՀՀ դրամ։

Հասցե` ք․Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +37460 570 - 468 /ներքին 00311/

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`