Գույքի անբավարարության հիմքով թիվ 09069404 կատարողական վարույթը կասեցնելու մասին
11.05.2022
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժինը հայտնում է, որ ավագ հարկադիր կատարող Արմենուհի Մելքոնյանի կողմից կայացվել է որոշում թիվ 09069404 կատարողական վարույթը՝ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 06.05.2022թ. տրված թիվ ԵԴ/36191/02/21 կատարողական թերթի համաձայն պետք է Ալեքսանդր Գագիկի Այդինյանից Ինեկոբանկ ՓԲԸ-ի օգտին բռնագանձել 1.126.941 ՀՀ դրամ և վճռով հաշվարկվող տոկոսները, կասեցնելու մասին: Կատարողական գործողությունների կատարման ընթացքում պարզվել է, որ պարտապանի անվամբ Ծառայությունում առկա են հարուցված բռնագանձման բնույթի այլ կատարողական վարույթներ: Կատարողական վարույթով բռնագանձման վերաբերյալ վճռի կատարման ընթացքում պարտապան Ալեքսանդր Գագիկի Այդինյանի ողջ գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու պարագայում պարզվել է, որ այդ գույքը օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի և ավել չափով բավարար չէ պահանջատիրոջ հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումն ապահովելու համար և պարտապանին պատկանող այլ գույք և դրամական միջոցներ չեն հայտնաբերվել, որոնց վրա կարելի է բռնագանձում տարածել: