Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կարիքների համար անշարժ գույքի վարձակալության մրցույթ

12.05.2022

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդված

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայտարարության սույն տեքստը հաստատված է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի 15․05․2020թ. № 379 հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովի 12.05.2022թ. որոշմամբ:
Պատվիրատու Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) հայտարարում է Երևան քաղաքում կամ հարակից մարզերում՝ Ծառայության վարչական շենքից մինչև 25 կմ հեռավորության վրա, անշարժ գույքի (առգրավված տրանսպորտային միջոցների, շինարարական տեխնիկայի և գյուղտեխնիկայի կայանատեղիի, ինչպես նաև կենցաղային և այլ գույքի պահատվության համար) վարձակալության մրցույթ:
Մրցույթին մասնակցելու հայտ կարող է ներկայացնել ցանկացած անձ, ով կարող է ապահովել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթներով իրականացվող կատարողական գործողությունների կատարման շրջանակում պարտապաններին պատկանող առգրավված տրանսպորտային միջոցները, շինարարական տեխնիկան և գյուղտեխնիկան ի պահ ընդունելու համար։ Երևան քաղաքում կամ հարակից մարզերում՝ Ծառայության վարչական շենքից (ք. Երևան, Հալաբյան 41ա) մինչև 25 կմ հեռավորության վրա, անհրաժեշտ է ապահովել նաև առնվազն 300 միավորի կայանման համար անհրաժեշտ տարածք, որտեղ հնարավոր կլինի պատշաճ կերպով ապահովել առգրավված տրանսպորտային միջոցների, շինարարական տեխնիկայի և գյուղտեխնիկայի պահպանությունը և պահատվությունը, ինչպես նաև կենցաղային և այլ գույքի պահատվության համար փակ տարածք՝ առնվազն 500 քմ։
Տարածքին ներկայացվող պահանջներն են. Այն պետք է լինի պարսպապատ, ասֆալտապատ կամ համարժեք այլ ծածկույթով, բավարար լուսավորությամբ, ամբողջ տարածքը տեսահսկող սարքերի առկայությամբ, 24 ժամյա հսկողությամբ: Առգրավված տրանսպորտային միջոցների առնվազն 60-70%-ը պետք է կայանվեն ծածկի տակ կամ փակ տարածքում, ինչպես նաև պետք են առանձնացված փակ շինություններ՝ առնվազն 20 տրանսպորտային միջոցների կայանման, կենցաղային և այլ գույքի պահատվության համար: Տարածքը պետք է նաև ունենա պահակակետ, հակահրդեհային պաշտպանության միջոցներ և ապահովված լինի ջրով:
Նախընտրելի է ավտոքարշակի, մարտկոցների լիցքավորման սարքի, անվադողերի վուլկանացման սարքի առկայություն:
Հայտերը պետք է ներառեն դիմում, սեփականատիրոջ անձը հավաստող փաստաթղթի պատճենը, անշարժ գույքի պետական գրանցման վկայականի պատճենը, չափագրված տարածքի հատակագծի պատճենները, իր կողմից վերը նշված պայմաններին համապատասխանելու վերաբերյալ հակիրճ տեղեկանք (տարածքի կամ շինության նկարագրություն, լուսանկար), գույքն ի պահ ընդունելու և պատշաճ կերպով պահպանումն ապահովելու վերաբերյալ հայտարարություն, ինչպես նաև վարձակալությամբ տրամադրվող անշարժ գույքի 1 (մեկ) քառակուսի մետրի վերաբերյալ գնային առաջարկ: Մրցույթի հայտը ներկայացվում է անձի կողմից սոսնձված և ստորագրված փակ ծրարով, որի դիմերեսին պետք է գրված լինի «Չբացել մինչև հայտերի բացման օրը»:
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Մրցութային հանձնաժողովին՝ Ծառայության Քաղաքացիների սպասարկման բաժնի միջոցով՝ ք.Երևան, Հալաբյան 41ա հասցեով, երկուշաբթիից ուրբաթ մինչև 13.06.2022թ․, ժամը 18:00-ն։ Հայտերը պետք է կազմված լինեն հայերեն: Դրանք կբացվեն 16.06.2022թ., ժամը 15։00-ին: Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին:
Մրցույթի հաղթող կճանաչվի մրցույթի պայմաններին բավարարող և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը:
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին կառաջարկվի մեկ տարի ժամկետով կնքել անշարժ գույքի վարձակալության պայմանագիր:
ՀԱՐԿԱԴԻՐ ԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հասցե` Հալաբյան 41ա

Հեռ..` 060․713591

Էլ. փոստ`