Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գույքի անբավարարության հիմքով թիվ 05476112 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում

19.05.2022

Տիպ` Գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթները կասեցնելու մասին հարկադիր կատարողների որոշումներ
Հայտատու` Երևան քաղաքի Կենտրոն,Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի ավագ հարկադիր կատարող Հարություն Ավետիսյան
Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքի 28, 28.1 և Սնանկության մասին ՀՀ օրենք, 6-րդ հոդված, 2-րդ մաս

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժինը հայտնում է, որ ավագ հարկադիր կատարող Հարություն Ավետիսյանի կողմից ընդունվել է որոշում Թիվ 05476112 կատարողական վարույթի շրջանակում ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 04.12.2020թ. տրված թիվ ԵԴ/31279/02/19 կատարողական թերթի համաձայն պետք է Սարգիս Նշանի Սարգսյանից հօգուտ Ռաֆայել Ներիկի Նարիմանյանի բռնագանձել 8129 /ութ հազար մեկ հարյուր քսանինը/ ԱՄՆ դոլարին բռնագանձման պահին համարժեք ՀՀ դրամ, 5985 /հինգ հազար ինը հարյուր ութսունհինգ/ ԱՄՆ դոլարին բռնագանձման պահին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ հաշվեգրվող տոկոսները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածի հիմքով՝ սկսած 26.09.2019թ. մինչև պարտավորության կատարման օրը, 79.000 /յոթանսունինը հազար/ ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, 200.000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումարը, գույքի անբավարարության հիմքով կասեցնելու վերաբերյալ:

Հասցե` Հալաբյան 41ա

Հեռ..` +374 60 713 468

Վեբ կայք` cesa.am

Էլ. փոստ`