Գույքի անբավարարության հիմքով թիվ 08363511 և 08268886 կատարողական վարույթները կասեցնելու մասին որոշումը
19.05.2022
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Գեղարքունիքի և Տավուշի մարզային բաժնի Տավուշի տարածաշրջանի բաժանմունքը հայտնում է, որ բաժնի ավագ հարկադիր կատարող` Մովսես Բազինյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 08363511 կատարողական վարույթով` պետք է Գևորգ Սուրիկի Մուսինյանից, Սևադա Գառնիկի Բալասյանից և Նորա Արմենի Պետրոսյանից համապարտության կարգով հօգուտ <<Ակբա բանկ>> ԲԲԸ-ի բռնագանձել 2 139 762 ՀՀ դրամ և հաշվեգրվող տոկոսներ, 42 794 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, ինչպես նաև բռնագանձման ենթակա գումարի 5 տոկոսի չափով գումար բռնագանձելու, թիվ 08268886 կատարողական վարույթով` պետք է Սևադա Գառնիկի Բալասյանից, Նորա Արմենի Պետրոսյանից և Գևորգ Սուրենի Մուսինյանից համապարտության կարգով հօգուտ <<Արեգակ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի բռնագանձել 2 063 301 ՀՀ դրամ և հաշվեգրվող տոկոսներ, 41 266 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, ինչպես նաև բռնագանձման ենթակա գումարի 5 տոկոսի չափով գումար բռնագանձելու գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթները կասեցնելու վերաբերյալ: