Թիվ 08858905 կատարողական վարույթով՝ արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշում
20.05.2022
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժինը հայտնում է, որ ավագ հարկադիր կատարող Աննա Զաքարյանի կողմից թիվ 08858905 կատարողական վարույթով 06.05.2022թ. կայացվել է որոշում՝ արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին: Պարտապան Վարշամ Յուրիի Եփրեմյանին պատկանող և Կոնվերս բանկ ՓԲԸ-ում գրավադրված գրավի առարկա հանդիսացող իրերի հարկադիր էլեկտրոնային աճուրդի սկիզբ է սահմանվել 15.06.2022թ.: