Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ 03423944 կատարողական վարույթով արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշում

14.06.2022

Տիպ` Հարկադիր կատարողի որոշումներ և ծանուցումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի Արթիկ-Մարալիկ բաժանմունք
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28.1 հոդված և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված 6-րդ մաս

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 31.03.2017թ–ին տրված թիվ ՇԴ/2696/02/16 կատարողական թերթի հիման վրա անհրաժեշտ է պարտապան` Տիգրան Սերյոժայի Վարդերեսյանից հօգուտ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 74 027,90 (յոթանասունչորս հազար քսանյոթ ամբողջ, իննսուն) ՀՀ դրամ, որից 53 000 ՀՀ դրամը` վարկի մայր գումարի մնացորդն է, 15 529,20 ՀՀ դրամը` տոկոսագումարը, 3 998,70 ՀՀ դրամը` տույժի գումարը, իսկ 1 500 ՀՀ դրամը՝ պետական տուրքի փոխհատուցման գումարը:
Տիգրան Սերյոժայի Վարդերեսյանից հօգուտ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի սկսած 07.07.2016թ. մինչև պարտավորության փաստացի կատարման օրը հաշվարկել և բռնագանձել նաև 53 000 (հիսուներեք հազար) ՀՀ դրամ վարկի մայր գումարի մնացորդին տոկոսներ տարեկան 30 տոկոս հաշվարկային դրույքով, միաժամանակ պատասխանողից հօգուտ պետական բյուջեի բռնագաձելով այդ գումարի երկու տոկոսի չափով գումար, որպես պետական տուրք:
Տիգրան Սերյոժայի Վարդերեսյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 4 000 (չորս հազար) ՀՀ դրամ որպես բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջով չվճարված պետական տուրքի գումար:
Բռնագանձումը տարածել «Արդշինբանկ» ՓԲԸ-ի և Տիգրան Վարդերեսյանի միջև 10.06.2015թ. կնքված թիվ 2836/15վվ պայմանագրին կից ոսկյա իրերի գրավի ստուգման և հանձնման-ընդունման ակտով գրավի առարկա հանդիսացող Տիգրան Սերյոժայի Վարդերեսյանին սեփականության իրավունքով պատկանող 5.5 գրամ ընդհանուր քաշով, մեկ անվանում ոսկյա զարդի վրա:

Հասցե` Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Անկախության 7

Հեռ..` + (374-60) 713-527

Վեբ կայք` www.cesa.am/

Էլ. փոստ`