Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ 05906515 և թիվ 05906520 կատարողական վարույթներով արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշում

27.06.2022

Տիպ` Հարկադիր կատարողի որոշումներ և ծանուցումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժին
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28,28․1 հոդվածներ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժինը հայտնում է, որ հարկադիր կատարող արդարադատության կապիտան Սուրեն Օհանյանը կայացրել է որոշում, համաձայն որի պետք է Համայակ Խաչիկի Մանուկյանից և Էլմիրա Սամսոնի Գրիգորյանից համապարտության կարգով հօգուտ Աշոտ Արտուշի Ադամյանի բռնագանձել 5․441․000 ՀՀ դրամ՝ որպես փոխառության գումար և հաշվեգրվող տոկոսներ, գումարների բռնագանձումը տարածելով պատասխանողներին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող և գրավի առարկա հանդիսացող Երևան քաղաքի Աէրացիա 2/7 շենքի 42/1 բնակարանի վրա։

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41 Ա

Հեռ..` 060-713-456

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`