Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի, Երևան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի օպերատորի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

31.05.2023

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Անձնակազմի կառավարման բաժին
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի, 11-րդ մաս

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտարարում է մրցույթ Երևան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի օպերատորի թափուր պաշտոնը համալրելու համար (ծածկագիր՝ 12-1-30.3-Մ6-3) և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի։ Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2023 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 15։00, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում (ք․ Երևան Աջափնյակ վարչական շրջան Հալաբյան 41Ա)։
Հարցազրույցին հրավիրվող անձն հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը։
1. Անձնագիր(ՀԾ համարանիշ) կամ նույնականացման քարտ
2. Դիպլոմ
3. Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում)
4. Արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք։
Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով։
Հիմնական աշխատավարձի չափը կազմում ՝ 139776 (մեկ հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ։
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի պարտաճանաչ, աշխատասեր, հավասարակշռված և բարեկիրթ։
Քաղաքացիական ծառայության նշված թափուր պաշտոնի անձնագրի էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ https://cesa.am/ էլեկտրոնային հասցեով։ Պաշտոնի անձնագրի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր։
Աշխատավայրի հասցեն է՝ ք․ Երևան Աջափնյակ վարչական շրջան, Հալաբյան 41Ա։
Հարցազրույցի հրավիրելու մասին ծանուցումները վարկանիշային ցուցակում ընդգրկված թեկնածուները կստանան քաղաքացիական ծառայության միասնական տեղեկատվական հարթակի միջոցով: Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է 2023 թվականի հունիսի 5-ը։ Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն անձնակազմի կառավարման բաժին 010-34-15-66, 060-713-420 /ներքին 00507, 00116, 00112, 00115/ հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն kadrer@harkadir.am էլեկտրոնային փոստի հասցեին:
31 մայիսի 2023

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41 Ա

Հեռ..` /060/ 713-420 / ներքին 00507, 00112, 00116, 00115/

Վեբ կայք` www.cesa.am

Էլ. փոստ`