Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ 10816410 կատարողական վարույթով կայացված՝ «Հարկադիր կատարողի որոշումը փոփոխելու մասին» որոշումը

21.02.2024

Տիպ` Հարկադիր կատարողի որոշումներ և ծանուցումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան, Նոր-Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժին
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ կետով, 28-րդ, 28.1-րդ հոդվածով 67-րդ և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի հոդվածով․

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժնի պետ՝ Ա․Տեր-Գրիգորյանի կողմից կայացված՝ «Հարկադիր կատարողի որոշումը փոփոխելու մասին» որոշումը: Թիվ թիվ 10816410 կատարողական վարույթի շրջանակներում ավագ հարկադիր կատարող, արդարադատության ավագ լեյտենանտ Նարեկ Մանուչարյանի կողմից «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» 25.01.2024թ. որոշման մեջ «ՈՐՈՇԵՑԻ» և «ՊԱՐԶԵՑԻ» մասերում նշվել է՝ ք.Երևան, Գալշոյան 32շ., թիվ 1 բնակարան, որը այժմ պետք է փոփոխել և փոխարինել՝ ք.Երևան, Նոր Նորք, Նորքի 5 մ/շ , Գալշոյան փող., 32շ., թիվ 1 բնակարան:
Վերոնշյալ որոշման ուսումնասիրությունից պարզվել է, որ որոշման «ՈՐՈՇԵՑԻ» մասում նշվել է՝ Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28, 28.1, 43, 67 հոդվածներով և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 29, 30, 31, 32, 33, 34, 35, 35.1, 35.2, 35.3, 35.4 հոդվածներով, որը այժմ պետք է փոփոխել և փոխարինել՝ Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28, 28.1, 43 հոդվածներով և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մաս, 35.1, 35.2, 35.3 և 35.4 հոդվածներով:
Ինչպես նաև կարդալ ՝ Ծ Ա Ն Ո Թ ՈՒ Թ Յ ՈՒ Ն: Յուրաքանչյուր լոտի հարկադիր էլեկտրոնային աճուրդի ավարտի հաշվարկային ժամ է համարվում կայքում տվյալ լոտի վերաբերյալ ծանուցումը հրապարակելու 10-րդ օրվան հաջորդող աշխատանքային օրվա համապատասխան ժամը։
Յուրաքանչյուր չկայացած հարկադիր աճուրդից հետո՝ երրորդ աշխատանքային օրը, կայքում զետեղվում է կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդի դրված լոտի մասին ծանուցումը։
Եթե աճուրդը չի կայացել գնորդ չլինելու կամ լոտի մեկնարկային գնի հավելում չկատարվելու հիմքերով, ապա հաջորդ հարկադիր աճուրդ կազմակերպելուց վաճառվող լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար uահմանված մեկնարկային գնի տաuը տոկոuի չափով։ Եթե աճուրդը չի կայացել գնորդի կողմից լոտի գնման գինը uահմանված ժամկետում չվճարվելու կամ առուվաճառքի պայմանագիրը չuտորագրելու հիմքերով, ապա լոտի մեկնարկային գնի իջեցում տեղի չի ունենում։ Տասնհինգերորդ հարկադիր աճուրդը չկայանալու դեպքում հաջորդ աճուրդներում լոտի մեկնարկային գինը չի իջեցվում: Տասնհինգերորդ հարկադիր աճուրդը չկայանալու դեպքում հարկադիր աճուրդի է ներկայացվում նաև պարտապանին պատկանող՝ օրենքով սահմանված նույն հերթում ներառված այլ գույք, իսկ նույն հերթում ներառված գույքերի անբավարարության դեպքում՝ հաջորդ հերթում ներառված այլ գույք:
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 8-րդ և 35.4 հոդվածի 4–րդ, 5–րդ և 6-րդ մասերի համաձայն երկրորդ և յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո, լոտը չվաճառվելու դեպքում պահանջատերը աճուրդի ավարտից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում իրավունք ունի պահանջի դիմաց այն ընդունելու այդ աճուրդի մեկնարկային գնով։ Պահանջատերը պահանջի դիմաց լոտն իրեն հանձնելու վերաբերյալ գրավոր պահանջը կարող է ներկայացնել ծառայություն մինչև չկայացած աճուրդից հետո երկրորդ աշխատանքային օրվա ավարտը։ Գույքը /լոտը/ պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելուց հետո, իսկ գույքի /լոտի/ հանձման կապակցությամբ հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում՝ նաև դրա կատարումը հավաստող փաստաթղթերը ներկայացնելուց հետո:
:

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41 Ա

Հեռ..` +374 060/713 456/

Էլ. փոստ`