Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«ԿԻԲԵՌ ԱՐԵՆԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՄԱՐՏՈՒՆ ԷԴԳԱՐԻ ԵՐԱՆՈՍՅԱՆԻՆ Ծանուցում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու և օրենսդրությամբ երաշխավորված իրավունքներն ապահովելու վերաբերյալ

22.02.2024

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության լեզվի կոմիտե
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-ին հոդվածը

«Կիբեռ արենա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան, Կոմիտասի 37/1 հասցեում գործող համակարգչային ակումբի ցուցանակները ոչ հայերեն ձևավորմամբ լինելու փաստով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը Ձեր ներկայությամբ կազմելու և Ձեր՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով նախատեսված՝ դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը, «Կոնվենցիա Մար¬դու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին* փոփոխված 11-րդ արձանագրությամբ» ՀՀ միջազգային պայմանագրի 131-րդ հոդածով (առանց 11-րդ արձանագրության՝ 13-րդ հոդված) նախատեսված՝ իրավական պաշտպանության արդյուավետ միջոցի իրավունքը, նույն համաձայնագրի 63-րդ հոդվածով (առանց 11-րդ արձանագրության՝ 6-րդ հոդված) նախատեսված՝ արդար դատաքննության իրավունքը, Վարչակական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված իրավուններն ապահովելու նպատակով խնդրում ենք, որ Դուք 2024 թվականի մարտի 1-ին՝ ժամը 12:00-12։15-ը գաք «Կիբեռ արենա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան, Կոմիտասի 37/1 հասցեում գործող համակարգչային ակումբ։
Ժամկետը փոփոխելու անհրաժեշտության դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 266894 (23), ((093) 347450 հեռախոսահամարներով կամ գրություն ուղարկել էլեկտրոնային փոստի narine.rushanyan@escs.am հասցեով։
Ձեր՝ պատշաճ ծանուցված լինելու և չգալու դեպքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանա¬գրությունը կկազմվի Ձեր բացակայությամբ։
ՀՀ լեզվի կոմիտեի վարչական իրավախախտումների բաժնի
գլխավոր մասնագետներ Արմեն ավետիսյան
Նարինե ռուշանյան

22 փետրվարի 2024 թ. 

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կիևյան 16

Հեռ..` (+347) 010-266860 (+347) 010-266879 (21 կամ 23)

Էլ. փոստ`