Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Էկոպարեկային ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

14.03.2024

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայություն
ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-N Պետական անտառները և անտառային հողերն օգտագործման տալու կարգը սահմանելու մասի թիվ 806-Ն որոշումմ

Հայտարարություն
Էկոպարեկային ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Էկոպարեկային ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Կենդանական և բուսական աշխարհին պատճառած վնասի հաշվարկի վերլուծության վարչության պետի (ծածկագիրը` 15-1-28.2-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:
Արտաքին մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
Էկոպարեկային ծառայության կենդանական և բուսական աշխարհին պատճառած վնասի հաշվարկի վերլուծության վարչության պետի (ծածկագիրը` 15-1-28.2-Ղ4-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև պաշտոնի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով:
Անհրաժեշտ է այցելել կայքէջի` https://cso.gov.am/ «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական» ենթաբաժին:
Ծանոթանալով Թեստավորման մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում:
Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում է «Մուտք» պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը: Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում («Ծանուցումներ» զանգակ նշանի տեսքով է) բաժնի կողքը), լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել» կոճակը:
Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում գտնել Էկոպարեկային ծառայության կենդանական և բուսական աշխարհին պատճառած վնասի հաշվարկի վերլուծության վարչության պետի (ծածկագիրը` 15-1-28.2-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող թեստավորման մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» կոճակով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկելուց հետո՝ 2(երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղթերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալների մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված «⊕» նշանը:
Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://hartak.cso.gov.am/ հղումի «ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:
Էկոպարեկային ծառայության կենդանական և բուսական աշխարհին պատճառած վնասի հաշվարկի վերլուծության վարչության պետի (ծածկագիրը` 15-1-28.2-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (առցանց).
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը. (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը).
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն(ներ)ը.
4. աշխատանքային գրքույկի (գրքույկի բացակայության դեպքում աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք(ներ) կամ այլ փաստաթուղթ(եր) համապատասխան մարմնից(ներից)՝ ըստ պաշտոնների) լուսապատճեն(ներ)ը.
5. արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը.
6. մեկ լուսանկար՝ 3x4 չափսի.

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2024 թվականի մարտի 14-ի ժամը 09:00-ից մինչև 2024 թվականի մարտի 20-ը՝ ժամը 24։00-ը: Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են քսանչորսժամյա ռեժիմով:
Հիշեցում՝ մրցույթի մասնակցի մուտքը թեստավորման սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց 10 րոպե առաջ:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2024 թվականի ապրիլի 15-ին՝ ժամը 11։00-ին, Էկոպարեկային ծառայության վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան, Արմենակյան 129, 3-րդ հարկ):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2023 թվականի ապրիլի 17-ին՝ ժամը 10։00-ին, Էկոպարեկային ծառայության վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան, Արմենակյան 129, 3-րդ հարկ):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով։
Հիմնական աշխատավարձը 322.816 (երեք հարյուր քսաներկու հազար ութ հարյուր տասնվեց) ՀՀ դրամ է։
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում։
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք
հոդվածներ՝ 6, 20, 23
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910

«Հանրային ծառայության մասին» օրենք
հոդվածներ՝ 3, 4, 9
հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docID=120832

«Էկոպարեկային ծառայության մասին» օրենք
հոդվածներ՝ 25, 33, 34
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=186692

«Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և
բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին»
օրենք
հոդվածներ՝ 2, 4, 5
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=1776

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենք
հոդվածներ՝ 16, 17
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=187301

«Բուսական աշխարհի մասին» օրենք
հոդվածներ՝ 15, 18
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=176439
Անտառային օրենսգիրք
հոդվածներ՝ 3, 4, 21, 35, 38
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=187800

Հողային օրենսգիրք
հոդված՝ 25
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=172330

«Կենդանական աշխարհի մասին» օրենք
հոդվածներ՝ 4, 6
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=176441

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք
հոդվածներ՝ 23, 33-35, 65
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=190090

Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներ, «Տիգրան
Մեծ» հրատարակչություն, Երևան 2013թ, գլուխ 13, էջ 90,գլուխ 13, էջեր՝ 93, 94, գլուխ 13, էջ 98, գլուխ 13, էջ 105, գլուխ 14, էջ 108, գլուխ 14, էջ 109, գլուխ 14, էջ 121, 122, գլուխ 22, էջ 147
հղումը՝ chrome-extension://efaidnbmnnnibpcajpcglclefindmkaj/https://www.e-gov.
am/u_files/file/decrees/arc_voroshum/2012/04/qax13-2_1.pdf

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։
Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ.
Աղգաշյան։ Երևան 2012թ․, 1. Տեքստային խմբագրիչներ, §1.2,Տեքստային
խմբագրիչներ, §1.5,1. Տեքստային խմբագրիչներ, §1.3,Համակարգչային
հմտություններ, §2.2,2. Համակարգչային հմտություններ, §2.2,6. Էլեկտրոնային
աղյուսակներ, §6.2,6. Էլեկտրոնային աղյուսակներ, §6.2,
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված
հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ․, էջ 74, էջ 94,
էջ 245, էջ 246, էջ 247, 248, էջ 250
հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
1. Աշխատակազմի կառավարում
2. Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
3. Որոշումների կայացում
4. Ծրագրերի կառավարում
5. Խնդրի լուծում
6. Բարեվարքություն

Պաշտոնի անձնագիր
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Էկոպարեկային ծառայության անձնակազմի կառավարման բաժին՝ 010/30-45-09 հեռախոսահամարով կամ hr@ecopatrolservice.am էլեկտրոնային հասցեով:
Հավելված N 10
Հաստատված է
Էկոպարեկային ծառայության գլխավոր քարտուղարի
2024 թվականի հունվարի 24 -ի 27- Ա հրամանով


ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՇՎԱՐԿԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

1.Ընդհանուր դրույթներ
1.1. Պաշտոնի անվանումը, ծածկագիրը
Էկոպարեկային ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկի և վերլուծության վարչության (այսուհետ՝ Վարչություն) պետ (ծածկագիրը 15-1-28.2-Ղ4-1)
1.2. Ենթակա և հաշվետու է
Վարչության պետը անմիջական ենթակա և հաշվետու է Ծառայության պետին, անմիջական հաշվետու է գլխավոր քարտուղարին:
1.3. Ենթակա և հաշվետու պաշտոններ
Վարչության պետին անմիջական ենթակա և հաշվետու են Վարչության աշխատողները:
1.4. Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները
Վարչության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության պետի տեղակալը կամ գլխավոր մասնագետներից մեկը:
1.5. Աշխատավայրը
Հայաստան, ք.Երևան, Նորք-Մարաշ վարչական շրջան, Ա.Արմենակյան 129
2.Պաշտոնի բնութագիր
2.1. Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները

1. ապահովում է բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկման գործընթացի մասով մեթոդական աջակցությունը.
2. ապահովում է Վարչության մասնակցությունը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վնասի հատուցման գումարի վճարումն դատական կարգով ապահովելու համար հայցադիմումների կազմման աշխատանքներին.
3. ապահովում է բնապահպանական վնասի հատուցման մասով քննվող գործերով դատական ներկայացուցչության գործընթացին մասնակցությունը․
4. ապահովում է վարչության մասնակցությունը՝ բնապահպանական իրավախախտումների մասին կազմված արձանագրությունների վերաբերյալ քաղաքացիների և կազմակերպությունների կողմից Ծառայությանը ներկայացված բողոքների քննության գործընթացին,
5. ապահովում է հսկողությունը օրենսդրության խախտումների հետևանքով պատճառված վնասի հատուցման վերաբերյալ կազմված արձանագրության, հատուցման ենթակա գումարի և վնասը հատուցելու համար սահմանված կարգի և ժամկետի մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց ծանուցման գործընթացի նկատմամբ:

Իրավունքները`

1. Ծառայության գլխավոր քարտուղարին ներկայացնել առաջարկություններ՝ Վարչության աշխատողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերապատրաստելու, խրախուսելու և կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
2. այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
3. սահմանված կարգով ստորագրել վարչության անունից պատրաստված փաստաթղթերը․
4. վարչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստել առաջարկություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ․
5. Ծառայության պետին ներկայացնել առաջարկություններ՝ ըստ անհրաժեշտության, վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, աշխատանքային խմբեր կազմավորելու վերաբերյալ․
6. Ծառայության պետի, Ծառայության պետի տեղակալի կամ Ծառայության գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ մասնակցել պետական և այլ մարմինների նիստերին և խորհրդակցություններին․
7. ներկայացնել առաջարկություններ բնապահպանական օրենսդրության խախտման համար քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով իրավապահ մարմիններ հաղորդում ներկայացնելու վերաբերյալ:

Պարտականությունները`

1. վերահսկել բնապահպանական օրենսդրության խախտման վերաբերյալ արձանագրության կազմման և բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկման գործընթացը.
2. վերահսկել բնապահպանական օրենսդրության խախտման հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի փոխհատուցման գործընթացը.
3. հսկել արձանագրված իրավախախտման դեպքի հաշվառման տեղեկատվական համակարգի մշակման, ներդրման և վարման աշխատանքները.
4. վերահսկել բնապահպանական օրենսդրության միասնական կիրառումն ապահովելու նպատակով մեթոդական աջակցության տրամադրման գործընթացը.
5. հետևել օրենսդրության կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների մշակման գործընթացին․
6. հետևել իրավախախտումների վերաբերյալ հավաքագրված տեղեկատվության վերլուծության գործընթացին և իրավախախտման դեպքերի կանխարգելմանն ուղղված առաջարկությունների ներկայացմանը.
7. ներկայացնել առաջարկություններ բնապահպանական օրենսդրության խախտման համար քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով իրավապահ մարմիններ հաղորդում ներկայացնելու վերաբերյալ:

3.Պաշտոնին ներկայացվող պահանջներ

3.1. Կրթություն, որակավորման աստիճանը
Բարձրագույն կրթություն:
3.2. Մասնագիտական գիտելիքները
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

3.3. Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձառություն
Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ բնապահպանության բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ
3.4. Անհրաժեշտ կոմպետենցիաներ
Ընդհանրական կոմպետենցիաներ`
1. Աշխատակազմի կառավարում
2. Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
3. Որոշումների կայացում
4. Ծրագրերի կառավարում
3. Խնդրի լուծում
4. Բարեվարքություն
Ընտրանքային կոմպետենցիաներ`
1. Փաստաթղթերի նախապատրաստում
2. Ժամանակի կառավարում
3. Բանակցությունների վարում
4. Կոնֆլիկտների կառավարում
5. Փոփոխությունների կառավարում
6. Բողոքների բավարարում
7. Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
4.Կազմակերպական շրջանակ
4.1. Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը
Պատասխանատու է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար։
4.2. Որոշումներ կայացնելու լիազորությունները
Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում։
4.3. Գործունեության ազդեցությունը
Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն։
4.4. Շփումները և ներկայացուցչությունը
Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի, այլ պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ իր իրավասությունների շրջանակներում:
4.5. Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային ստորաբաժանման գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ։





Հասցե` ք. Երևան, Արմենակյան -129

Հեռ..` +374 10 65 17 38

Վեբ կայք` www.ecopatrolservice.am

Էլ. փոստ`