Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթներով հաճախ իրականացվող քանդման, վերակառուցման, կառուցման, ապամոնտաժման, մոնտաժման և այլ բնույթի շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթեր ձեռք բերելու մրցույթ

15.04.2024

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀՀ կառավարության 2 մարտի 2006 թվականի N 417-Ն


Հայտարարության սույն տեքստը հաստատված է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի 05.04.20243թ. № 301-Ա հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովի 15․04․2024թ. որոշմամբ:
Պատվիրատու Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) հայտարարում է հարուցված կատարողական վարույթներով հաճախ իրականացվող քանդման, վերակառուցման, կառուցման, ապամոնտաժման, մոնտաժման և այլ բնույթի շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթեր ձեռք բերելու մրցույթ:
Մրցույթին մասնակցելու հայտ կարող է ներկայացնել ցանկացած իրավաբանական և ֆիզիկական անձ, ով ունի նշված աշխատանքներն իրականացնելու լիցենզիա։
Հայտերը պետք է ներառեն դիմում, անձի պետական գրանցման վկայականի պատճեն (ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն), օրենքով սահմանված կարգով աշխատանքներ կատարելու իրավասություն (լիցենզիա), իր կողմից նախկինում կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն, Երևան քաղաքում և ՀՀ մարզերում աշխատանքներն իրականացնելու օպերատիվ կազմակերպման հնարավորության մասին հակիրճ տեղեկանք, նախագծանախահաշվային փաստաթղթերի արժեքն ըստ քանդվող, վերակառուցվող, կառուցվող, ապամոնտաժվող, մոնտաժվող գույքի քառակուսի մետրի՝ ներառյալ հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները:
Հայտը ներկայացվում է անձի կողմից՝ սոսնձված և ստորագրված փակ ծրարով, որի դիմերեսին պետք է գրված լինի՝ «Չբացել մինչև հայտերի բացման օրը»:
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Մրցութային հանձնաժողովին' Ծառայության Քաղաքացիների սպասարկման բաժնի միջոցով ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեով մինչև 15․05․2024թ. ժամը՝ 18:00֊ն։ Դրանք պետք է կազմված լինեն հայերեն:
Հայտերը կբացվեն 20․05․2024թ. ժամը՝ 15:00-ին: Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին:
Մրցույթի հաղթող կճանաչվի մրցույթի պայմաններին բավարարող և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը:
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին կառաջարկվի մեկ տարի ժամկետով կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր:

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀԱՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ


Հասցե` Հալաբյան 41 ա

Հեռ..` 060713591

Էլ. փոստ`