Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ 11731617 կատարողական թերթի շրջանակներում պայմանագիր կնքելու մասին /պահանջի զիջման մասին/

10.05.2024

Տիպ` Հարկադիր կատարողի որոշումներ և ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՀԿԱԾ Երևան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի հարկադիր կատարող, արդարադատության լեյտենանտ Մելինե Պետրոսյան
<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> ՀՀ օրենքի 62-րդ հոդվածներով և ՀՀ քաղաքացիական դատավարության>> օրենսգրքի 397- 405 - րդ հոդվածներով

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնը հայտնում է, որ հարկադիր կատարող, արդարադատության լեյտենանտ Մելինե Պետրոսյանի կողմից թիվ 11731617 կատարողականվարույթով կայացվել է որոշում՝ համաձայն որի պետք է <<ՊԱՅՄԱՆԱԳԻՐ (պահանջի զիջման մասին) Ես` ՀՀ քաղաքացի Ստելլա Գեորգիի Իսկանդարյանս (նույնականացման քարտ 011909009, տրվ. 15.01.2021թ. 006-
ից), այսուհետ՝ կոմիտենտ և ԻԻՀ քաղաքացի Դավուդ Հասանի Շաբանին (հաշվառված՝ ԻԻՀ, ք. Թեհրան, Վալի ասր
ավան, հյուսիսային Մովաթեհ փողոց, Վաֆադար նրբանցք թիվ 31, բնակարան 11), այսուհետ՝ կոմիսիոներ, միասին՝
նաև Կողմեր, կնքեցինք սույն պայմանագիրը հետևյալի մասին.
1. Պայմանագրի առարկան
1.1 Կոմիսիոները զիջում է (հանձնում է), իսկ կոմիտենտը ընդունում է անշարժ գույքը ՀՀ տարածքում
սեփականության իրավունքով կոմիսիոներին հանձնելու (օտարելու) պահանջը՝ ուղղված Իրանի ապահովագրական
ընկերությանը:
1.2 Սույն պայմանագրի 1.1 կետում նշված պահանջի իրավունքը կոմիսիոների համար ծագել է ԻԻՀ քաղաքացի
Դավուդ Հասանի Շաբանիի և Իրանի ապահովագրական ընկերության միջև 04.09.2018թ. կնքված առուվաճառքի
պայմանագրից (այսուհետ՝ պայմանագիր), որով Իրանի ապահովագրական ընկերությունը պարտավորվել է ք.
Երևան, Հանրապետության 58 շենքի, 63-րդ տարածք հասցեի անշարժ գույքը, սեփականության վկայական թիվ
20032019-01-0318, (այսուհետ՝ անշարժ գույք) ՀՀ տարածքում սեփականության իրավունքով հանձնել (օտարել)
Դավուդ Հասանի Շաբանիին:
2. Կոմիսիոների պարտականությունները
Կոմիսիոները պարտավոր է.
2.1 Սույն պայմանագիրը կնքելուց հետո 10-օրյա ժամկետում Իրանի ապահովագրական ընկերությանը տեղեկացնել
պայմանագրից բխող իր իրավունքները կոմիտենտին զիջելու (հանձնելու) մասին՝ տրամադրելով պահանջի զիջման
պայմանագրի օրինակը:
2.2 Կոմիտենտի պահանջով նրան տրամադրել անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու
համար անհրաժեշտ տեղեկատվությունը և փաստաթղթերը:
3. Ֆինանսական հարցեր
3.1 Կոմիսիոները պայմանագրից բխող իր իրավունքները կոմիտենտին հանձնում է անհատույց:
3.2 Կոմիտենտը և կոմիսիոները միմյանց նկատմամբ կոմիսիայի գործարքից ծագած ֆինանսական
պարտավորություններ չունեն:
4. Պատասխանատվությունը
4.1 Կոմիսիոների կողմից սույն պայմանագրից բխող պարտականությունները չկատարելու դեպքում ծագած վեճերը
լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:
4.2 Կոմիսիոների կողմից սույն պայմանագիրը կամովին չստորագրելու դեպքում պայմանագիրը կոմիսիոների
անունից կկնքվի հարկադիր կատարողի կողմից՝ <<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> օրենքով
սահմանված կարգով:
Սույն պայմանագիրը կնքված է 3 հավասարազոր օրինակներից, որից երկուսը՝ Կողմերին, իսկ մյուսը՝ Իրանի
ապահովագրական ընկերությանը:

Հասցե` ք․ Երևան, Հալաբյան փ․, 41Ա շենք

Հեռ..` +374 /060/ 713 - 468

Վեբ կայք` cesa.am

Էլ. փոստ`