Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ Գեղարքունիքի մարզի միասնական երթուղիներ (Մարտունու և Վարդենիսի տարածաշրջաններ)

13.05.2024

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
ՀՀ կառավարության 2020թ․ դեկտեմբերի 3-ի N 1994-Ն որոշում, 9-րդ կետ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթ՝ հետևյալ ավտոբուսային երթուղիների համար․
Հ/Հ ԵՐԹՈՒՂՈՒ
անվանումը և համարը սկզբնակետը վերջնակետը սպասարկման համար պահանջվող հիմնական և պահուստային ավտոբուսների քանակը

1. Գեղարքունիքի մարզի միասնական երթուղիներ (Մարտունու և Վարդենիսի տարածաշրջաններ), որոնք ներառում են
Ընդհանուր՝ 46 (36 միկրոավտոբուս և 10 անվազն 18 նստատեղ (առանց վարորդի նստատեղի) ունեցող ավտոբուս) հիմնական և 7 (5 միկրոավտոբուս և 2 անվազն 18 նստատեղ (առանց վարորդի նստատեղի) ունեցող ավտոբուս) պահուստային ավտոբուս

ՄԱՐՏՈՒՆԻ- ԱՐԾՎԱՆԻՍՏ, ԹԻՎ 1 ՄԱՐՏՈՒՆԻ գ. ԱՐԾՎԱՆԻՍՏ 2 միկրոավտոբուս
ՄԱՐՏՈՒՆԻ - գ.ԼԵՌՆԱԿԵՐՏ, ԹԻՎ 2 ՄԱՐՏՈՒՆԻ գ. ԼԵՌՆԱԿԵՐՏ 2 միկրոավտոբուս
ՄԱՐՏՈՒՆԻ-ԵՐԱՆՈՍ, ԹԻՎ 3 ՄԱՐՏՈՒՆԻ գ. ԵՐԱՆՈՍ 2 միկրոավտոբուս
ՄԱՐՏՈՒՆԻ-ԾՈՎԱՍԱՐ, ԹԻՎ 4 ՄԱՐՏՈՒՆԻ գ. ԾՈՎԱՍԱՐ 2 միկրոավտոբուս
ՄԱԴԻՆԱ-ՄԱՐՏՈՒՆԻ, ԹԻՎ 5 ՄԱՐՏՈՒՆԻ գ. ՄԱԴԻՆԱ 2 միկրոավտոբուս
ՄԱՐՏՈՒՆԻ-ՎԱՐԴԵՆԻԿ, ԹԻՎ 6 ՄԱՐՏՈՒՆԻ գ. ՎԱՐԴԵՆԻԿ 2 միկրոավտոբուս
ԶՈԼԱՔԱՐ-ՄԱՐՏՈՒՆԻ, ԹԻՎ 7 ՄԱՐՏՈՒՆԻ գ. ԶՈԼԱՔԱՐ 2 միկրոավտոբուս
ՎԱՐԴԵՆԻՍ- ՍՈՏՔ, ԹԻՎ 1 ՎԱՐԴԵՆԻՍ գ․ ՍՈՏՔ 1 միկրոավտոբուս
ՎԱՐԴԵՆԻՍ-ԿՈՒՏԱԿԱՆ, ԹԻՎ 2 ՎԱՐԴԵՆԻՍ գ․ ԿՈՒՏԱԿԱՆ 2 միկրոավտոբուս
ՎԱՐԴԵՆԻՍ-ՓԱՄԲԱԿ, ԹԻՎ 3 ՎԱՐԴԵՆԻՍ գ․ ՓԱՄԲԱԿ 2 միկրոավտոբուս
ԱՎԱԶԱՆ-ՎԱՐԴԵՆԻՍ-ՋԱՂԱՑԱՁՈՐ, ԹԻՎ 4 ԱՎԱԶԱՆ գ․ ՋԱՂԱՑԱՁՈՐ 2 միկրոավտոբուս
ՎԱՐԴԵՆԻՍ- ԳԵՂԱՔԱՐ, ԹԻՎ 5 ՎԱՐԴԵՆԻՍ գ. ԳԵՂԱՔԱՐ 1 միկրոավտոբուս
ՎԱՐԴԵՆԻՍ-ԱԽՊՐԱՁՈՐ, ԹԻՎ 6 ՎԱՐԴԵՆԻՍ գ. ԱԽՊՐԱՁՈՐ 2 միկրոավտոբուս
ԿԱՐՃԱՂԲՅՈՒՐ- ՎԱՐԴԵՆԻՍ- ԱՅՐՔ, ԹԻՎ 7 գ. ԿԱՐՃԱՂԲՅՈՒՐ գ. ԱՅՐՔ 1 միկրոավտոբուս
ՎԱՐԴԵՆԻՍ - գ.ԱՐՓՈՒՆՔ, ԹԻՎ 8 ՎԱՐԴԵՆԻՍ գ․ ԱՐՓՈՒՆՔ 2 միկրոավտոբուս
ՎԱՐԴԵՆԻՍ-ԵՐԵՎԱն, ԹԻՎ 302 ՎԱՐԴԵՆԻՍ ԵՐԵՎԱՆ 10 առնվազն 18 նստատեղ (առանց վարորդի նստատեղի) ունեցող ավտոբուս
ՄԱՐՏՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆ, ԹԻՎ 305 ՄԱՐՏՈՒՆԻ ԵՐԵՎԱՆ 8 միկրոավտոբուս
ՄԱՐՏՈՒՆԻ-ՎԵԴԻ, ԹԻՎ 306 ՄԱՐՏՈՒՆԻ ՎԵԴԻ 1 միկրոավտոբուս

Ց Ա Ն Կ
ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Հայտ՝ N 2 ձևի:
2.* Ավտոբուսների գրանցման վկայագրեր (ժամանակավոր կտրոն):
3.*Ավտոբուսի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքի առկայությունը հավաստող փաստաթուղթ:
4.* Ավտոբուսն այլ տեuակի վառելիքով շահագործելու համար վերաuարքավորելու (կահավորելու) դեպքում` շահագործման և վերասարքավորման oրինականությունը հաuտատող փաuտաթուղթ:
5. Հավաքակայանի սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթեր, գիշերակացով երթուղիների դեպքում վերջնակետում ավտոբուսների կայանումը, պահպանումը, նախաուղերթային տեխնիկական զննումը և վարորդների բուժզննումն ապահովելու նպատակով կնքված պայմանագրեր:
6. Ավտոկայարանային ծառայություն մատուցող կազմակերպության հետ կնքված սպասարկման նախնական, իսկ ներհամայնքային փոխադրումների դեպքում երթակարգավարական ծառայություններ մատուցող կազմակերպության հետ կնքված ծառայություններ մատուցելու նախնական պայմանագիր (գործող պայմանագրի առկայության դեպքում նախնական պայմանագիր չի պահանջվում):
7. Փակ ծրարով ներկայացնում է երթուղու uպաuարկման համար առաջարկվող մեկ ուղևոր և ուղեբեռ (եթե սահմանված է) փոխադրավարձը, իuկ միջմարզային և ներմարզային երթուղիների համար` նաև ըuտ նախատեսված միջանկյալ կանգառների (սույն պահանջը չի վերաբերում համայնքներում անցկացվող մրցույթներին):

Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են մեկ օրինակից, կազմակերպության կողմից սոսնձված և ստորագրված փաթեթով:

Փաթեթների բացման oրը, ժամը և վայրը՝ 2024 թվականի հունիսի 24-ին, ժամը 11։00 հետևյալ հասցեով՝ ք․ Երևան, Կառավարական տուն 3, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։

Մրցույթի անցկացման oրը, ժամը և վայրը՝ 2024 թվականի հունիսի 28-ին, ժամը՝ 11։00, գ․ Վերին Պտղնի, Երևան-Սևան ավտոմայրուղի, 2/14 շենք։

Հայտը ներկայացնելու օրը, ժամը, վայրը և վերջնաժամկետը՝ հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2024 թվականի հունիսի 21-ը ժամը 17։00 հետևյալ հասցեով՝ ք Երևան, Կառավարական տուն 3, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։

Հեռախոuահամարը՝ լրացուցիչ տեղեկություն uտանալու համար՝ 010 511 356։

*Չի ներկայացվում հայտ-պարտավորագիր ներկայացնելու դեպքում:

Էլեկտրոնային փոստի հասցեն՝ mtai.secretariat@gmail.com

Երթուղիների չվացուցակները ներկայացված են հետևյալ հղումով՝ https://www.mtad.am/pages/timetables?file=panel7151

Մրցույթին ներկայացվող ավտոբուսների ընդհանուր թվի առնվազն 10%-ը պետք է հարմարեցված լինի հաշմանդամների (տեղաշարժվելու, տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձանց) նստեցման և իջեցման համար։

Մրցույթը անցկացվում է ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 1994-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ) պահանջների համաձայն։

Հայտ-պարտավորագրով մասնակցելու դեպքում Կարգի 22․1 կետի պահանջներին համապատասխան մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը պետք է ստորև նշված հաշվեհամարին մինչև 2024 թվականի հունիսի 27-ը ժամը 12։00 փոխանցեն սահմանված քանակով ավտոբուսների ընդհանուր արժեքի 2.5 տոկոսին համարժեք գումար՝
Հ/Հ 900008000730

Հասցե` Երևան, Կառավարական տուն 3

Հեռ..` +37410511356

Վեբ կայք` https://mtad.am/

Էլ. փոստ`