Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ՝ փորձաքննության և վերլուծությունների վարչության տվյալների հավաքագրման և վերլուծությունների բաժնի պետի (ծածկագիր՝ 18-4-28.2-Ղ4-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

21.05.2024

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտե
ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 24-րդ կետ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է մրցույթ
քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) հայտարարում է արտաքին մրցույթ՝ փորձաքննության և վերլուծությունների վարչության տվյալների հավաքագրման և վերլուծությունների բաժնի պետի (ծածկագիր՝ 18-4-28.2-Ղ4-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Կոմիտեի փորձաքննության և վերլուծությունների վարչության տվյալների հավաքագրման և վերլուծությունների բաժնի պետի (ծածկագիր՝ 18-4-28.2-Ղ4-2) քաղաքացիական ծառայության պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ http://hesc.am/files/h24-18-4-28.2-gh4-2.pdf
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
1. դիմում (ձևը լրացվում է էլեկտրոնային եղանակով),
2. անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենները (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը,
5. արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկի լուսապատճենը կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԱՌՑԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով:
Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական» ենթաբաժին: Ծանոթանալով մրցույթի մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում: «Դիմել» ստեղնը սեղմելուց հետո բացվում են «Մուտք» և «Գրանցվել» պատուհանները: https://cso.gov.am/ կայքէջում գրանցված լինելու դեպքում անհրաժեշտ է լրացնել էլեկտրոնային փոստի վավեր հասցեն, գաղտնաբառը և սեղմել «Մուտք» ստեղնը: Եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում, անհրաժեշտ է գրանցվել վերոնշյալ կայքէջում՝ սեղմելով «Գրանցվել» ստեղնը:
Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում («Ծանուցումներ» (զանգակ նշանի տեսքով է) բաժնի կողքը), լրացնել «Անձնական տվյալներ», «Այլ տվյալներ», «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» ենթաբաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել փոփոխությունները» ստեղնը:
Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով պահանջվող փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում գտնել կոնկրետ պաշտոնի համար անցկացվող մրցույթի մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» դաշտի ներքո նշված «Դիմել» ստեղնով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:
Դիմումի կարգավիճակի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ նաև օգտատիրոջ անձնական էջի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժնում կոնկրետ պաշտոնի համար հայտարարված մրցույթի տողում «Գործողություններ» դաշտի ներքո գրառումից. նշված հատվածում՝
ա) եթե ակտիվ է «Դիմել» ստեղնը, ապա դիմումը դեռևս գրանցված չէ,
բ) եթե ակտիվ է «Իմ դիմումը» ստեղնը, ապա դիմումը ներկայացված է Կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին, և այն ուսումնասիրման փուլում է,
գ) եթե ակտիվ է «Խմբագրել» ստեղնը, ապա անհրաժեշտ է խմբագրել դիմումը՝ շտկելով փաստաթղթերի թերություններն ու սխալները, և կրկին ներկայացնել այն:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում փաստաթղթերը կարող են հետ վերադարձվել քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղթերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալների մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված ⊕ նշանը:
Փաստաթղթերը խմբագրելու համար անհրաժեշտ է այցելել «Անձնական էջ»-ի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժին, ընտրել կոնկրետ պաշտոնի համար հրապարակված հայտարարությունը, սեղմել «Գործողություններ» դաշտի ներքո նշված «Խմբագրել» ստեղնը, կատարել փոփոխությունները և ներքևում նշված «Դիմել» ստեղնի միջոցով դիմումը կրկին ներկայացնել:
Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://hartak.cso.gov.am/ հղման «Անձնական էջ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:
Քաղաքացիները թեստավորմանը ներկայանում են անձը հաստատող փաստաթղթով:
Մրցույթի մասնակիցների մուտքը թեստավորման սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց 10 րոպե առաջ:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Օրբելի եղբայրների փողոց 22, 7-րդ հարկ, 703 սենյակ, հեռ.՝ (+374 10) 210140 (ներքին՝ 107), էլեկտրոնային փոստի հասցե՝ hr@hesc.am):
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ – 27.05.2024թ.
ԹԵՍՏԻ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԱՄՍԱԹԻՎ – 24.06.2024թ.
ԹԵՍՏԻ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԺԱՄ – 11:00
ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐ – ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, ՀՀ ԿԳՄՍՆ, 4-րդ հարկ
ԹԵՍՏԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ – 90 րոպե
ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ
• ՀՀ Սահմանադրություն (hոդվածներ՝ 1-6, 13, 25, 27, 40-44, 47-49, 72-73, 88-93, 103, 129, 131)
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
• «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք (հոդվածներ՝ 4-10, 12-13, 16-25, 30-31, 33, 36-37)
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=175823
• «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք (հոդվածներ՝ 2-4, 9-20, 23, 33-38)
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=175854
• «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին» օրենք (հոդվածներ 1-3, 13)
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120908
• «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենք (հոդվածներ՝ 1-6, 12-17, 23-24)
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=178456
• «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենք (հոդվածներ՝ 3-7)
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=178465
• «Հանրային ծառայության մասին օրենք» (հոդվածներ՝ 3-9, 12-16, 18-20, 31, 33)
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=184372
• «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենք (հոդվածներ՝ 3-15, 17-24)
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=178451
• «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենք (հոդվածներ՝ 3-6, 8-9, 11, 23, 25)
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121477
• Ինֆորմատիկա 7-րդ դասարան: Դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ.Աղգաշյան: Երևան 2012, (էջեր՝ 4-8, 44-47, 81-86, 105-106)
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
• Ինֆորմատիկա 8-րդ դասարան: Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար: Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ.Աղգաշյան: Երևան 2013, (էջեր՝ 4-5, 29-32, 45-46)
հղումը՝ https://fliphtml5.com/fumf/irey/#p=2
• «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., (Էջեր՝ 70-111)
հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ
• «Աշխատակազմի (անձնակազմի) կառավարում»
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
• «Խնդրի լուծում»
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Բարեվարքություն»
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
• «Որոշումների կայացում»
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ – 26.06.2024թ.
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄ – 11:00
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐ – ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Օրբելի եղբայրների փողոց 22, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, 9-րդ հարկ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՁԵՎԱՉԱՓ – Հարցարան
ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓ – 322816 (երեք հարյուր քսաներկու հազար ութ հարյուր տասնվեց) ՀՀ դրամ:

ԱՆՁՆԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐ
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, պետք է ունենա պատասխանատվության բարձր զգացում:
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵ – hr@hesc.am
ՀԱՍՑԵ - ք. Երևան, Օրբելի եղբայրների փողոց 22, 7-րդ հարկ
ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ – 010.210140 (ներքին՝ 107)
ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ – 21.05.2024թ.

Հասցե` Երևան, Օրբելի եղբայրների 22

Հեռ..` 010 210 140 (107)

Վեբ կայք` www.hesc.am

Էլ. փոստ`