Դատական ծանուցագիր թիվ ՎԴ1/0087/05/11 վարչական գործով
16.09.2011
ԵՐՐՈՐԴ ԱՆՁ` Սոս Հայրիկյանին
Հասցեն` ք.Կապան, Ավետիսյան 18-37
Դուք ծանուցվում եք, որպես երրորդ անձ, ներկայանալու 2011 թվականի հոկտեմբերի 13-ին, ժամը` 10:00-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Կապան քաղաքի նստավայրում (հասցեն` ք.Կապան, Երկաթուղայինների 4, դատական նիստերի դահլիճ № 3), դատավոր Հ.Հովհաննիսյանի նախագահությամբ թիվ ՎԴ1/0087/05/11 վարչական գործով ըստ հայցի Հակոբ Գյոզալյանի ընդդեմ ՀՀ Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքի ղեկավար Ա.Աթայանի, որով խնդրել է պարտավորեցնել Կապանի քաղաքային համայնքի ղեկավար Ա.Աթայանին` տալ Կապան քաղաքի Մ.Պապյան 16ա/2 հասցեում գտնվող բազմանկյուն, անկանոն հատակագծով, 24.0քմ. ներքին մակերեսով երկհարկանի շինության քանդման թույլտվություն /երրորդ անձ Սոս Հայրիկյան/, կայանալիք նախնական դատական նիստին։
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` դատական նիստին Ձեր չներկայանալու դեպքում, Դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ։
Դատական նիստին ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, լիազորագիր և այլն)։
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս.ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Հասցե` ք.Կապան, Երկաթուղայինների 4
Հեռ..` (0285) 2-00-04
Էլ. փոստ`