Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դատական ծանուցագիր թիվ ՎԴ1/0088/05/11 վարչական գործով

16.09.2011

Տիպ` Դատական ծանուցումներ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 62, 75 հոդ.

ՊԱՏԱՍԽԱՆՈՂ` Թումարյու ՍՊԸ /տնօրեն Յուրի Թումասյան/
Հասցեն` ք.Մեղրի, Փարամազի 42-34

Դուք ծանուցվում եք, որպես պատասխանող, ներկայանալու 2011 թվականի սեպտեմբերի 22-ին, ժամը` 12:00-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Կապան քաղաքի նստավայրում (հասցեն` ք.Կապան, Երկաթուղայինների 4, դատական նիստերի դահլիճ № 3), դատավոր Հ.Հովհաննիսյանի նախագահությամբ թիվ ՎԴ1/0088/05/11 վարչական գործով ըստ հայցի ՀՀ ԿԱ ՊԵԿ Մեղրիի տարածքային հարկային տեսրչության ընդդեմ Թումարյու ՍՊԸ /տնօրեն Յուրի Թումասյան/` 43213.9 հազար դրամ բռնագանձելու պահանջի վերաբերյալ, կայանալիք նախնական դատական նիստին։
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` դատական նիստին Ձեր չներկայանալու դեպքում, Դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ։
Դատական նիստին ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, լիազորագիր և այլն)։


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս.ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Հասցե` ք.Կապան, Երկաթուղայինների 4

Հեռ..` (0285) 2-00-04

Էլ. փոստ`