Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ5/0023/03/13 հայցադիմումը և վճարման կարգադրությունը

05.12.2013

Տիպ` Դատական ծանուցումներ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 75-րդ հոդված,

Հ Ա Յ Ց Ա Դ Ի Մ Ո Ւ Մ
Վճարման կարգադրություն արձակելու մասին

Պատասխանող` Վարդան Վարդանյանը ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 11.08.2012 թվականի որոշմամբ ենթարկվել է վարչական տույժի` տուգանք 3.000 դրամի չափով /ԱԷ 040895/, որը համաձայն ՀՀ ՎԻՎ օրենքսգրքի 305-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների` կազմում է 6.000 դրամ:
Նշված գումարը պատասխանողի կողմից ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 900013150025 հաշվին վճարելու համար խնդրվում է արձակել վճարման կարգադրություն:
Տեղեկացվում է, որ պահանջը կապված չէ դեռևս չկատարված հանդիպակաց պարտավորությունների հետ:
Վարչական ակտը վերադասության կարգով չի բողոքարկվել: Որոշման պատճենը և կատարման կարգի մասին քաղվածքը 11.08.2012 թվականին համաձայն ՀՀ ՎԻՎ օրենքսգրքի 283-րդ հոդվածի ստորագրությամբ հանձնվել է պատասխանողին:
Պատասխանողի այլ հասցե հայտնի չէ:
գործ թիվ ՎԴ5/0023/03/13

ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
,,23”01.2013թ. Ք.Գյումրի

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի /Գյումրու նստավայր/ դատավոր Էդ.Նահապետյանս ծանոթանալով ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հայցադիմումին
ՊԱՐԶԵՑԻ

Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանության 11.08.2012 թվականի թիվ ԱԷ 040895 որոշման հիման վրա հայցվորը պահանջում է արձակել վճարման կարգադրություն` Վարդան Վարդանյանից 6.000 դրամ տուգանքի գումարը բռնագանձելու համար:
Ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը և կից փաստաթղթերը դատարանը գտնում է, որ ներկայացված հայցադիմումը վերաբերում է կողմերի միջև օրենքով սահմանված դրամական որոշակի պահանջին:
Ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի պահանջներով և ըստ էության չստուգելով պահանջի հիմքում ընկած վարչական ակտի օրինականությունը, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը`

ԿԱՐԳԱԴՐՈՒՄ Է

Վարդան Վարդանյանի սույն կարգադրությունը ստանալուց հետո երկու շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողություններից որևէ մեկը`
1. կատարել 6.000 դրամ վճարելու պահանջը, եթե պահանջը հիմնավորված է.
2. դատարանին առձեռն կամ փոստով` ստացման մասին հետադարձ ծանուցմամբ /տեղեկացմամբ/ ներկայացնել հակընդդեմ հայց` վարչական ակտը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ, եթե վարչական ակտը համարում եք ապօրինի:

Հակընդդեմ հայց ներկայացնելու դեպքում վեճը քննվելու է հայցային վարույթով, որի դեպքում պարտվող կողմը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածին համապատասխան, կրելու է դատական ծախսերը:
Սույն կարգադրությունը ստանալուց հետո սահմանված երկշաբաթյա ժամկետում հակընդդեմ հայց չներկայացնելու դեպքում, սույն վճարման կարգադրությունն ստանում է օրինական ուժի մեջ մտած` գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժ և ենթակա է հարկադիր կատարման:



ԴԱՏԱՎՈՐ` ԷԴ.ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

(Ծանոթություն: Սույն վճարման կարգադրությունը /կարգադրության մասը/ § ¦ --------------2013թ. ստացել է օրինական ուժի մեջ մտած`գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժ:


ԴԱՏԱՎՈՐ` ԷԴ.ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք.Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` +374 312 57098

Էլ. փոստ`