Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՇԴ/1020/02/14 քաղաքացիական գործվ դատական ծանուցագիր

08.10.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված

Պատասխանող` Ռաֆայել Կիրակոսյանին
ք.Գյումրի Շահումյան 119

Հայտնվում է, որ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Ռաֆայել Կիրակոսյանի` վճարային քարտերի վարկավորման կանոնների և պայմաններին համապատասխան վարկային պայմանագրով պարտքն ամբողջությամբ բռնագանձելու պահանջի մասին հայցադիմումն ընդունվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթ:
Թիվ ՇԴ/1020/02/14 քաղաքացիական գործի դատական քննությունը հետաձգվել և նշանակվել է 2014թ-ի հոկտեմբերի 22-ին, ժամը 1135-ին:
Խնդրվում է նշված օրը ներկայանալ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան հետևյալ հասցեով.
ք.Գյումրի, Անկախության 7, թիվ 6 դատական նիստերի դահլիճ:
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն Դուք, որպես պատասխանող, պարտավոր եք հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո, երկշաբաթյա ժամկետում դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն, Դուք իրավունք ունեք դատարանին խնդրել վեճը լուծելու Ձեր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված լինելու դեպքում Ձեր չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Ներկայանալ անձնագրով.


ԴԱՏԱՎՈՐ`Մ.ԳԵՎՈՐԳՅԱՆ
Դատավորի օգնական` Գ. Հակոբյան

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` +374 312 51025

Էլ. փոստ`