Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՇԴ/2049/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

30.10.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78 հոդված

Պատասխանող` Արմենուհի Հաջյանին
ք.Գյումրի, տնակ 224/438

Հայտնվում է, որ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերությունն ընդդեմ Արմենուհի Հաջյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումն ընդունվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթ:
Թիվ ՇԴ/2049/02/14 քաղաքացիական գործի քննությունը նշանակվել է 2014թ-ի նոյեմբերի 18-ին, ժամը 12:15-ին:
Խնդրվում է նշված օրը ներկայանալ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան հետևյալ հասցեով.
ք.Գյումրի, Անկախության 7, թիվ 6 դատական նիստերի դահլիճ:
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն Դուք, որպես պատասխանող, պարտավոր եք հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո, երկշաբաթյա ժամկետում դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն, Դուք իրավունք ունեք դատարանին խնդրել վեճը լուծելու Ձեր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված լինելու դեպքում Ձեր չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Կից ուղարկվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 19.09.2014թ. հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումը և ծանուցագիրը « » թերթից:
Հայցադիմումին կից փաստաթղթերը դեպոնացված են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Ներկայանալ անձնագրով.


ԴԱՏԱՎՈՐ`Մ.ԳԵՎՈՐԳՅԱՆ
Դատավորի օգնական` Գ. Հակոբյան

Հասցե` ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` +374 312 51025

Էլ. փոստ`