Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵՇԴ/0556/02/15

10.03.2015

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարա
ՀՀ քաղաքավիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված

ԵՇԴ/0556/02/15 27.02.2015թ.
<<Տանդեմ Փեյմինթս>> ՍՊԸ
/ք.Երևան, Արշակունյաց 41/
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Կուբանյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն Ֆրեդ Նազարյանի հայցի ընդդեմ <<Սմարտ-Տեխ>> ՍՊԸ, <<Տանդեմ Փեյմինթս>> ՍՊԸ և Գայանե Շիմշիրյանի` 78.350.000 դրամ որպես <<Սմարտ-Տեխ>> ՍՊԸ կանոնադրական կապիտալի 30,4% բաժնեմասի դիմաց չվճարված գումարի բռնագանձման, <<Սմարտ-Տեխ>> ՍՊԸ պատկանող գրավի առարկա թվով 51 հատ վճարային տերմինալի վրա բռնագանձում տարածելու, <<Տանդեմ Փեյմինթս>> ՍՊԸ պատկանող գրավի առարկա թվով 33 հատ վճարային տերմինալի վրա բռնագանձում տարածելու, ՀՀ քաղ. օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսների, վճարված պետական տուրքի և իրավաբանական ծառայությունների դիմաց վճարված 2.000.000 դրամի, բռնագանձման պահանջների մասին:
Դատական նիստը նշանակված է 2015թ. ապրիլի 03-ին, ժամը 10:00-ին:

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի`
1. Պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան։ Ելնելով գործի առանձնահատկություններից դատարանը կարող է սահմանել պատասխան ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխանը ներկայացնելու ժամկետը։
2. Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`
1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը.
2) հայցվորի անունը, ազգանունը (անվանումը).
3) հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու, կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը։ Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
գ) այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված.
4) պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը։
3. Պատասխանի հետ պատասխանողը ներկայացնում է նաև`
1) իր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են իր պնդած փաստերը, եթե նա կրում է դրանց ապացուցման պարտականությունը և, եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին։
2) հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները։
4. Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը։ Ներկայացուցչի կողմից ստորագրած պատասխանին կցվում են նրա՝ պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը։
5. Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում։
Խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ դատական նիստին:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատական նիuտի ժամանակ և վայրի մաuին պատշաճ ձևով տեղեկացված պատաuխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 24/1

Հեռ..` +374 10 441300

Էլ. փոստ`