Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԱԴ/0751/02/15 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

21.05.2015

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս


ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք. Աշտարակ, Էջմիածնի խճ. 65,
հեռ. /0232/ 3-32-14
№ ԴԴ-26 Ե–6843/15
13__ 05 _2015թ.
Թիվ ԱՐԱԴ/0751/02/15 քաղաքացիական գործով
ՊԱՏԱՍԽԱՆՈՂ` Մելանյա Հայրապետյանին
Հասցեն` ք.Աշտարակ,Շահազիզի 88


Ձեզ է ուղարկվում <<Ղ-Տելեկոմ>> ՓԲԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին Ձեր դեմ ներկայացրած հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը և հայցադիմումի օրինակը:
Միաժամանակ Դուք նախազգուշացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն, Դուք պարտավոր եք հացադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան:
Պատասխանը պետք է պարունակի դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը, հայցվորի անունը, ազգանունը (անվանումը), հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին իր դիրքորոշումը: Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին` ա/ հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք նա չի ընդունում, բ/ արդյոք հայցվորի ներկայացրած փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար, գ/ այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված:
Պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը: Պատասխանի հետ ներկայացվում է նաև` ա/ իր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են իր պնդած փաստերը, եթե նա կրում է դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին, բ/ հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա` պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
Նույն հոդվածի հինգերորդ մասի համաձայն` պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես Ձեր կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` դատական նիստին Ձեր չներկայանալու դեպքում, Դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ:
Դատական նիստը նշանակված է 2015թ. հունիսի 25-ին, ժամը 11:15-ին, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակ քաղաքի նստավայրում, նախագահությամբ` դատավոր Մ.Մարգարյանի (հասցեն` ք.Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65, դատական նիստերի դահլիճ № 1):
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում և այլն):

Առդիր` ՙ 4 ՚ թերթ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Աշտարակ Էջմիածնի խճուղի 65

Հեռ..` +374 232 33214

Էլ. փոստ`