Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/2738/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

21.05.2015

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս


ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ
ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ
ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆ

0018, ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա 23/1; հեռ. /0037410/ 547903; www.datalex.am


Գործ հա. ԵԿԴ/2738/02/14
<<03> մայիսի 2015թ.

Քաղաքացիական գործով Պատասխանող
Դիանա Մանուկյանին
/ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն 4 թաղ., 39 շ., բն. 20/

ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Գ. Խանդանյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի` <<Պրոկրեդիտ Բանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ ԱՁ Հրաչիկ Մանուկյանի, Ժորա Մանուկյանի, Արթուր Եղիազարյանի, Ռուզաննա Թորոսյանի, Դիանա Մանուկյանի, Եվս Մանուկյանի, Աննա Մանուկյանի, Վարդան Մանուկյանի, Վոլոդյա Մանուկյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին։
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2015թ. հունիսի 22-ին, ժամը 12:30-ին / ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա 23/1 Դատարանում, 2-րդ հարկ, դատական նիստերի թիվ 7-րդ դահլիճ, հեռ. 54-79-03, էլ. հասցե` dataran999@mail.ru/ և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ
քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին։

Հարգանքով`

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` ԱՐՄԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 23/1

Հեռ..` +374 10/ 547903

Էլ. փոստ`