Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԷԴ/0664/02/09 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

01.07.2015

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Լիանա Յուրիկի Ժելոբովային
ք. Երևան, Նոր Արեշ 11 փող., տուն 63

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

Սույնով Դուք տեղեկացվում եք այն մասին, որ թիվ ԵԷԴ/0664/02/09 քաղաքացիական գործով, ըստ հայցի Աննիկ Դանիելյանի ընդդեմ Վարդան Սերժիկի Սիմոնյանի (երրորդ անձինք` Լիանա Յուրիկի Ժելոբովա և Ալբերտ Մանուկյան)` բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 09.03.2015թ. վճռի դեմ հայցվորի կողմից բերված վերաքննիչ բողոքը քննվելու է 03.09.2015թ., ժամը 10։40-ին նշանակված դատական նիստում, որին ներկա գտնվելու իրավունք ունեք։ Այդուհանդերձ, Ձեզ ձայն կտրվի միայն այն դեպքում, երբ դատարանն անհրաժեշտ համարի վերաքննիչ բողոքի և/կամ դրա պատասխանի փաստարկների շուրջ հարցեր տալ Ձեզ։ Նման դեպքում Դուք տեղում կկանչվեք պատասխանելու դատարանի հարցերին, սակայն Ձեր բացակայությունն արգելք չի հանդիսանա բողոքի քննության և լուծման համար, իսկ վերաքննիչ բողոքի և/կամ դրա պատասխանի փաստարկները դատարանի կողմից կմեկնաբանվեն դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ՝ օրենքին և դատարանի համոզմունքին համապատասխան։
Դատարանին Ձեր ինքնությունը հաստատող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում Ձեզ ձայն չի տրվի որևէ պարագայում։
Դատական նիստը տեղի կունենա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի շենքում (Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դահլիճ թիվ 321)։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս. ԴԱՐԲԻՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 448408 /316/

Էլ. փոստ`