Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԼԴ3/0216/02/15 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

01.07.2015

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան Տաշիրի նստավայր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված 7-րդ մաս

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

թիվ ԼԴ3/0216/02/15 քաղաքացիական գործ

պատասխանող Նվեր Մացակի Մատինյանին
/Լոռու մարզ, գյուղ Գյուլագարակ/

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայրում քննվում է թիվ ԼԴ3/0216/02/15 քաղաքացիական գործն ըստ հայցի “ԱրմենՏել” ՓԲԸ-ի ընդդեմ Ձեզ՝ Նվեր Մացակի Մատինյանի` գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ:
2015թվականի հուլիսի 28-ին ժամը 15:00-ին գործով նշանակվել է նախնական դատական նիստ:
Դուք ծանուցվում եք որպես պատասխանող` նշված օրը ներկայանալ դատական նիստին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայրում /հասցե` ք. Տաշիր, Ջահուկյանի 19/:
Տեղեկացվում է Ձեզ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի1-ին կետի համաձայն Դուք պարտավոր եք հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Պատասխանին կից պետք է ներկայացնել հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:
Միաժամանակ հայտնվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի պահանջների համաձայն` դատական նիստին Ձեր չներկայանալն արգելք չէ գործի քննության համար և նման դեպքում դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:
Դատական նիստին ներկայանալու դեպքում անհրաժեշտ է Ձեզ հետ ունենալ անձը հաստատող փաստաթուղթ:
Հիմք ընդունելով վերոգրյալը խնդրվում է ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

Դատավորի օգնական Ա.Հազոյան

Հասցե` Լոռու մարզ, ք. Տաշիր, Ջահուկյանի-19

Հեռ..` +374 254 22515

Էլ. փոստ`