Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՏԴ3/0058/02/13 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

03.07.2015

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

ՏԴ3/0058/02/13

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Դատական ծանուցագիր

Պատասխանող՝ Հովհաննես Ալեքսանյանին
/ք. Երևան, Ուլնեցու 3-րդ փակուղի, 2/1 շենք, բն. 10/


Սույնով դուք տեղեկացվում եք, որ թիվ ՏԴ3/0058/02/13 քաղաքացիական գործով ըստ հայցի «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի ընդդեմ «Միլք-Լենդ» ՍՊԸ-ի, Սոս Քոչարյանի, Արսեն Աղաբաբյանի, Հովհաննես Ալեքսանյանի, Վարդուհի Թադևոսյանի և Նաիրա Բուդաղյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին դատական նիստը նշանակվել է 2015 թվականի հուլիսի 15-ին, ժամը 12:10-ին, որին Դուք ներկա գտնվելու իրավունք ունեք: Ձեր բացակայությունն արգելք չի հանդիսանա բողոքի քննության և լուծման համար: Այդուհանդերձ, ներկայանալու պարագայում դատական կազմի կողմից Ձեզ ձայն կտրվի միայն այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքի և/կամ/ դրա պատասխանում նշված փաստարկների պարզաբանման կապակցությամբ անհրաժեշտություն ծագի: Դատարանին անձը հաստատող փաստաթուղթ չներկայացնելու դեպքում դատական նիստի ժամանակ կողմին /վերջինիս ներկայացուցչին/ ձայն չի տրվի:
Դատական նիստը տեղի կունենա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի շենքում (ք.Երևան, Գ.Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 318):

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի փողոց 23

Հեռ..` (+ 374 10) 448-408 /328/

Էլ. փոստ`