Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵՄԴ/2575/02/15 քաղաքացիական գործով պատասխանող Օֆելյա Կարապետյանի դատական ծանուցագիր:

27.08.2015

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ն. Կարապետյանի վարույթում է գտնվում թիվ ԵՄԴ/2575/02/15 քաղաքացիական գործն ըստ հայցի <<Օրանժ Արմենիա>> ՓԲԸ-ի ընդդեմ Օֆելյա Կարապետյանի և Արթուր Գազարիկյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին: Օֆելյա Կարապետյանին պատշաճ կերպով ուղարկված ծրարը վերադարձվել է դատարան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
Օֆելյա Կարապետյանի հաշվառման հասցեն է` ք. Երևան, Ամառանոցային 2-րդ տարածք, տուն 13: Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով` խնդրում ենք Օֆելյա Կարապետյանի կողմից ծանուցումը ստանալու փաստը հավաստող մակագրությունը մինչև հաջորդ դատական նիստը ուղարկել դատարան:
Սույն գործով հերթական դատական նիստը նշանակվել է 2015թ. Սեպտեմբերի 22-ին, ժամը 11:55-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Հասցե` ք. Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +374 10 74 28 30

Էլ. փոստ`