Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵՄԴ/2587/02/15 քաղաքացիական գործով պատասխանող Հրանուշ Սեդրակյանի դատական ծանուցագիր:

27.08.2015

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ն. Կարապետյանի վարույթում է գտնվում թիվ ԵՄԴ/2587/02/15 քաղաքացիական գործն ըստ հայցի <<Օրանժ Արմենիա>> ՓԲԸ-ի ընդդեմ Հրանուշ Սեդրակյանի և Շամիրամ Մանուկյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին: Հրանուշ Սեդրակյանին պատշաճ կերպով ուղարկված ծրարը վերադարձվել է դատարան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
Հրանուշ Սեդրակյանի հաշվառման հասցեն է` ք. Երևան, Անդրանիկի 67, բնակարան 3: Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով` խնդրում ենք Հրանուշ Սեդրակյանի կողմից ծանուցումը ստանալու փաստը հավաստող մակագրությունը մինչև հաջորդ դատական նիստը ուղարկել դատարան:
Սույն գործով հերթական դատական նիստը նշանակվել է 2015թ. Սեպտեմբերի 22-ին, ժամը 12:00-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Հասցե` ք. Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +374 10 74 28 30

Էլ. փոստ`