Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱՔԴ/2364/02/15 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր:

01.09.2015

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ԵՎ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ
ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆ

Գրասենյակ` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10, դատավորի նստավայր /դատական նիստերի կայացման վայր/` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9:, հեռ. (0037410) 20-97-11, www.court.am, աշխատակազմի էլ. հասցե` dataran888@mail.ru

Գործ թիվ ԵԱՔԴ/2364/02/15
<<15>> հուլիսի 2015թ.
Թիվ ԵԱՔԴ/2364/02/15 քաղաքացիական գործով
պատասխանող Սոնա Խաչիկի Ավետիսյանին
/ՀՀ, ք.Երևան, Վ.Փափազյան 22ա շենք, բն. 1/

ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի` Էլվիրա Վազգենի Ֆռնչյանի ընդդեմ Սոնա Խաչիկի Ավետիսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2015 թվականի սեպտեմբերի 28-ին, ժամը 16:30-ին (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 6), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79 հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն է.
- դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10 հասցեով:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:


Հարգանքով`

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 209711

Էլ. փոստ`