Թիվ ԵԿԴ 2093/02/13 քաղաքացիական գործով պատասխանող «Է Կա Էս Պռոջեկտ» ՍՊԸ-ին ուղղված դատական ծանուցագիր
02.09.2015
«Է Կա Էս Պռոջեկտ» ՍՊԸ
/ ք.Երևան, Ամիրյան 24-28/
Դատարանի վարությում է գտնվում թիվ ԵԿԴ/2093/02/13 քաղաքացիական գործն ըստ հայցի «Անտենոր» ՍՊԸ-ի ընդդեմ «Է Կա Էս Պռոջեկտ» ՍՊԸ-ի`գումար բռնագանձելու պահանջի մասին։
Սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է 28.09.2015թ. ժամը 14։00-ին։
Նշված օրը և ժամին Դուք կանչվում եք Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով որպես պատասխանող։
Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ ապահովել դատական նիստին Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը՝ պատշաճ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով։
Հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 23/1
Հեռ..` +37410 299450
Էլ. փոստ`